38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անվերջ չեք կարող «ֆռցնել» ժողովրդին

Անվերջ չեք կարող «ֆռցնել» ժողովրդին
23.09.2023 | 12:46

Նիկոլը Դավիթ Սանասարյանին դեսանտ է իջեցնում։

Վերջինս սկզբից «քլնգում» է Նիկոլին։ Հետո դեմոտիվացնում է հասարակությանը, թե՝ մի՛ գնացեք «ռուսական գործակալական ցանցի» միտինգներին ու մի՛ մասնակցեք անհնազանդության ակցիաներին։ Հետո ասում է, թե տեղի է ունենալու ընդդիմափոխություն, իբր, այս պահին Նիկոլին հակադրվող ընդդիմադիր ուժերի փոխարեն, իշխանության են գալու ինքն ու իր «մաստի» ուժերը, որոնք դուրս են գալու Ռուսաստանի հետ բոլոր պայմանագրերից և նոր ռազմավարական դաշնակից են ձեռք բերելու մեզ համար՝ նրանցից, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի երեկվա կոչերով ցույց տվեցին «հայանպաստ» դիրքորոշում։

Այժմ խնդրում եմ առարկայնորեն պատկերացնել էն ամենը, ինչն այս սցենարով նախատեսվում է։

Ո՛չ, ՊՎԾ նախկին ղեկավար, պոպուլիստ նախկին երիտասարդ (ով Նիկոլի հրամանով հայտարարեց, թե ԵՊՀ-ում 800 մլն դրամի չարաշահումներ են եղել, բայց այդ փուչիկը պայթեց շատ շուտ), ժողովուրդը թացը չորից տարբերում է։ Անվերջ չեք կարող «ֆռցնել» ժողովրդին։ Մարդիկ փաստերը համադրել ու վերլուծել գիտեն։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 3067

Մեկնաբանություններ