ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀՀ «իշխանությունների» առջև դրված է հստակ պրոպագանդիստական խնդիր

ՀՀ «իշխանությունների» առջև դրված է հստակ պրոպագանդիստական խնդիր
06.09.2023 | 20:45

Հակառուսականության այս աննախադեպ ալիքի գեներացումը վկայում է նոր պատերազմի բարձր հավանականության մասին։ ՀՀ «իշխանությունների» առջև իրենց արտաքին շեֆերի կողմից դրված է հստակ պրոպագանդիստական խնդիր` պատերազմի դեպքում վերահաստատել այն դրույթը, որ Մոսկվան ի վիճակի չէ ապահովելու Հայաստանի անվտանգությունը։

Այս ուղեծրի մեջ են տեղավորվում նաև վերջին շրջանում մակրո֊ և մեզոմակարդակներում ընթացող պրոցեսները։

Մասնավորապես`

1. Պուտինն ու Էրդողանը Սոչիում փաստացի չկարողացան պայմանավորվածության գալ հացահատիկային գործարքի շուրջ։ Այսինքն` Անկարան այլևս հետաքրքիր չէ որպես միջնորդ Մոսկվայի և Արևմուտքի միջև։ Իսկ դա պոտենցիալ կոնֆլիկային իրավիճակ է։

2. Հայաստանին կանչում են ՆԱՏՕ։ Ու թեև դա դժվար թե տեղի ունենա տեսանելի ապագայում, միևնույն է ` դա թույլ է տալիս ներքին լսարանին նոր տեղեկատվական կերակուր մատակարարել։ Գործ ունենք հերթական տեղեկատվական օպերացիայի հետ, որը շատ հստակ ձևակերպում կստանա պատերազմի դեպքում. «Եթե 30 տարի ճիշտ աշխատեինք ՆԱՏՕ֊ի հետ, այլ ոչ թե կապեինք մեր անվտանգությունը Ռուսաստանի հետ, լիովին այլ իրավիճակ կունենայինք»։

3. Պլանավորվում են համատեղ հայ-ամերիկյան զորավարժություններ, ինչը Մոսկվայի կողմից արդեն դիտվում է որպես երկրորդ ճակատի բացման սպառնալիք։

4. Ակտիվացել են թուրք-իրանական բանակցությունները քրդական գործոնի շուրջ` հարց, որի շուրջ Թեհրանի ու Անկարայի շահերը ավելի շատ համընկնում են, քան բախվում։ Պատահական չէ, որ հենց այս հարցը Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների վերջին հանդիպման լեյտմոտիվն էր։

5. Իրանը հերթական անգամ առաջարկում է Երևանին համատեղ զորավարժություններ անցկացնել։ Երևանը դեռևս լուռ է։ Հավանաբար, լուռ էլ կմնա` ձգտելով էապես խարխլել մեր երկու օրգանական դաշնակիցների` Ռուսաստանի և Իրանի նետ անվտանգային համագործակցության հիմքերը։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ