38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքը և «ժողովրդավարության ֆորումը»

«Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքը և «ժողովրդավարության ֆորումը»
31.05.2023 | 14:10

Եկեք իրար կողք դնենք երկու լուր և տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստանում և դրա շուրջ։
1․ ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի կնոջը պարտադրել են ազատվել աշխատանքից, ինչից հետո սեփական դիմումով ԱԱԾ-ից հեռացել է նրա որդին՝ որպես պատճառ ներկայացնելով մոր դեմ ապօրինի քայլերը։
2. «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել է․ «Հայաստանը դառնում է տարածաշրջանում մի պայծառ կետ, ինչը մենք նկատեցինք Freedom House-ի անցած շաբաթ հրատարակած «Անցումային պետություններ» զեկույցում։ ԱՄՆ-ն այս ճանապարհին ձեր կողքին է դեպի ավելի բաց, ավելի հաշվետու, բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա»։
Այս երկու լուրերը միմյանց հակասում ու բացառում են։ Իրականությունն այն է, որ Հայաստանում իրավաքաղաքական «բեսպրեդել» է։ ԱՄՆ-ը շատ լավ գիտի այդ մասին, բայց, քանի որ Նիկոլ Փաշինյանն Արցախը Ադրբեջանին հանձնելու և պրոթուրքական գիծն առաջ տանելու միջոցով իրականացնում է դրսի իր կուրատորների թելադրանքը և վարում Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելու քաղաքականություն, ուստի Փաշինյանի գլխավորած Հայաստանը գնահատվում է պայծառ կետ։
Սա ամերիկյան հայտնի սկզբունքի դրսևորում է։ Նիկոլն իրենց ուզածն է անում, մնացածն իրենց չի հետաքրքրում։ Ցինիզմն այս պատմության մեջ այն է, որ «պայծառ կետի» համար նախատեսված է մատաղացու գառան կարգավիճակը։ Ինչպես հայտնի ստեղծագործության մեջ էր ասվում՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Բայց դրա համար ԱՄՆ-ին պետք չէ մեղադրել։ Ամեն մեկն իր շահն ունի։ Այլ հարց է, որ Նիկոլն իր շահերը սպասարկում է Հայաստանի ու Արցախի հաշվին։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5357

Մեկնաբանություններ