ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Թույլատրելի-անթույլատրելի միջակայքի «կարմիր գծերը»

Թույլատրելի-անթույլատրելի միջակայքի «կարմիր գծերը»
25.03.2023 | 18:15

Մենք մեր հոգեբարոյական «կարմիր գծերի» հետ կապված ու մեր կյանքը թունավորող հսկայական պրոբլեմ ունենք։

Խոսքը, ընդհանուր առմամբ, մարդկանց արարքների ու մտքերի թույլատրելի-անթույլատրելի միջակայքի «կարմիր գծերի» մասին է, որոնք իրարից սահմանազատում են բարոյականն ու անբարոյականը, մարդկայինն ու անմարդկայինը։

Այստեղ խոսքը բացահայտ հանցագործությունների մասին չէ, որոնց գնահատականը օրենքն է տալիս, այլ այն համաժողովրդական հարգանքի մասին, որն ունի շատ թե քիչ մասշտաբային հանցագործը հասարակության մեջ։

Մի պահ դա էլ մոռանանք և խոսենք մարդկային սովորական հարաբերություններում բացահայտորեն կաշառքի ու պաշտոնական դիրքի չարաշահումների հաշվին փառահեղ կյանքով ապրող պետական պաշտոնյա անձի նկատմամբ շրջապատի վերաբերմունքի մասին։

Միարժեքորեն նման անձը գնահատվում է որպես «շնորքով ու բաշարող տղա», և մարդկանց մեծ մասը լցված է լինում նրա նկատմամբ բարի նախանձով, թե՝ հլա տես մարդու բախտը ոնց է բերել՝ առանց նույնիսկ նման վարքը դատապարտող որևէ ակնարկի։

Նման հասարակության աչքում ազնիվ, բարոյական անձն էլ, որը գողություն անելու և դեպի սրիկայությունն ու տականքությունը հակումներ չունի, նույնպես ունի իր միարժեք գնահատականը՝ հարիֆ ու անճարակ է։

Իսկ եթե նման մարդը նաև պատահմամբ կարճ ժամանակով և թյուրիմացաբար բարձր պաշտոն է զբաղեցնում, շրջապատի կողմից միարժեքորեն գնահատվում է որպես դեզի վրա նստած շուն, որ ոչ ինքն է ուտում, ոչ էլ ուրիշներին է թողնում ուտել։

Ահա նման հոգեբարոյական փոսում ենք գտնվում, որից դուրս գալը նորմալ քաղաքակրթական մոտեցումներով կամ անհնարին է, կամ էլ շատ երկար ժամանակ կքաշի, եթե նույնիսկ իրագործելի լինի։

Բայց, մյուս կողմից էլ, եթե նայում ենք պատմական փորձին, ապա նույն կարգի հոգեբանություն ունեցող ժողովուրդներով միշտ էլ հնարավոր է եղել հզոր պետականություններ կառուցել։

Պարզապես դրա համար պետք է եղել ունենալ համապատասխան պետական քաղաքականություն՝ հիմնված արդարամիտ օրենքի ու մարդկանց վախի վրա։

Բացի դրանից, պետք է ուշադրություն դարձնել մեզ շատ թուլացնող ևս մի պրոբլեմի վրա․ այն է՝ մեր ինքնագնահատականի դինամիկայի վրա, ասենք, 19-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը։

Այն փոխվել է շատ ցածր ինքնագնահատականից մինչև այսօրվա շատ բարձր ինքնագնահատականը, որը կարող է բնութագրվել որպես դատարկ սնապարծություն։

Պետք է ուշքի գալ և առնվազն քաղաքակրթության իսկական կրողներին ու ստեղծողներին քաղաքակրթական միամիտ դասեր չտալ։ Պարզապես ամոթ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4434

Մեկնաբանություններ