38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Միքայել Մինասյան. Նախատեսվում է քննարկել Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրելու քայլերը

Միքայել Մինասյան. Նախատեսվում է քննարկել Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրելու քայլերը
19.02.2021 | 14:58

Բոլորս էլ տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացել ենք, որ պարտությունը ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հասկացություն է: Նիկոլի և նրա թիմի կողմից հպարտության բացակայությունը և թշնամուն սիրաշահելը թույլ չի տալիս հայ ժողովրդին ուշքի գալ, ինքնակազմակերպվել և փորձել ամեն ինչ զրոյից սկսել՝ թելեգրամյան ալիքում գրել է Միքայել Մինասյանը:

«Նիկոլն ու իր թիմը ամեն օր նվաստանում են ու նվաստացնում են մեզ բոլորիս: Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, իսկ Նիկոլի թիմը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին: Ադրբեջանն ու Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում, իսկ Նիկոլը խոսում է սահմանները բացելու մասին: Սա շարունակվում է արդեն 4 ամիս: Փաշինյանը և նրա կապիտուլյացիոն թիմը շարունակում են նվաստանալ, հանձնել նոր տարածքներ, ոչնչացնել բանակցային դիրքերն ու իրավիճակը շտկելու ցանկացած հեռանկար: Նրանք հույս ունեն, որ Ալիևի հետ խաղալով կկարողանան գոնե մի բան ստանալ, որը կօգնի նրանց մնալ իշխանության:


Այս խաղի քայլերից մեկը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևի նախատեսված հանդիպումն է: Գաղտնի հանդիպումը, որի շուրջ Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվա այցի ժամանակ, տեղի կունենա առաջիկա օրերին, շփման գծում, Մատաղիսից ոչ հեռու: Աբազյանը, Հարությունյանը և Նագիևը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային խնդիրները», իսկ, ըստ էության` Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրելու քայլերը: Մենք պետք է հասկանանք, որ սա պարզապես հերթական հանդիպում չէ. դա հայկական պետականության ոչնչացման ծրագրի իրականացումն է, հանուն որի Նիկոլը մնում է իշխանության:


Ինքն իրեն նվաստացնելու՝ Հայաստանի պատրաստակամությունը խթանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի` Նիկոլից ավելի շատ տարածքներ, զիջումներ, երաշխիքներ ճզմելու ցանկությունը: Մեկ անձը չի կարող և չպետք է անպատիժ և դաժանորեն նվաստացնի սեփական հայրենիքը և ժողովրդին: Սա նշանակում է, որ մոտ է պատմական, իրավական և բարոյական պատասխանատվության ժամը: Շատ մոտ է»,- գրել է Մինասյանը:

Դիտվել է՝ 8426

Մեկնաբանություններ