Կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից՝ հայտնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ:
Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։ Ապաքինվելուց հետո և բժիշկների թույլտվությունն ստանալուն պես նախագահը Լոնդոնից կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար: