38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գագիկ Համբարյան. Գյումրեցիներին խայտառակելու միջոց, թե «թավշյա» տգիտություն

Գագիկ Համբարյան. Գյումրեցիներին խայտառակելու միջոց, թե «թավշյա» տգիտություն
16.01.2021 | 09:35

Այսօր Գյումրի էին այցելել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ովքեր պահանջում են դավաճան Նիկոլի հրաժարականը...
Ազատան գյուղում՝ քաղաքի մուտքի մոտ մի 50 հոգի, որոնց մեջ բազմաթիվ գյուղացիներ կային, որոնք որևէ կապ չունեն իմ հարազատ քաղաքի հետ, իրենց մեքենաներով փակել էին մայրուղին և չէին թույլ տալիս ընդդիմադիրների մուտքը Գյումրի...


Ազգադավ Նիկոլին սպասարկող ԶԼՄ-ներն այդ փոքրիկ խմբակի ակցիան վերագրեց գյումրեցիներին և հանդես եկան «Գյումրեցիները թույլ չտվեցին ընդդիմությանը մտնել Գյումրի« վերնագրերով հոդվածներով և ռեպորտաժներով... Ուղղակի ծիծաղելի է. ըստ նիկոլական ԶԼՄ-ների, ստացվում է, որ Գյումրին այդ 50 հոգի՞ն են...
Ընդդիմադիրների կողմից կազմակերպված ակցիայի վերաբերյալ կարծիք չեմ հայտնի և կազմակերպիչների անուններն էլ չեմ տա...
Ինձ այլ բան է հետաքրքրում...


Վազգեն Մանուկյանին կարելի է ինչ-որ բաների համար մեղադրել կամ քննադատել... Բայց ուղղակի զավեշտ է, երբ Վազգեն Մանուկյանին նիկոլականները դիմավորում են «Վազգեն՝ դավաճան» վանկարկումներով... Ու՞մ է դավաճանել Վազգեն Մանուկյանը... Նիկոլականների՞ն,որ պահանջում է դրանց կուռքի հրաժարականը... Լավ է անում... Ես էլ եմ պահանջում... Ե՞վ...
Դավաճանը Նիկոլն է, որի գործունեության արդյունքում այսօր Ալիևների ընտանիքը թեյ էր խմում Շուշիում...
Ի տարբերություն դավաճան Նիկոլի, ով 44 օր խաբեց ամբողջ հայությանը և վերջում նվաստացուցիչ կապիտուլյացիայի ակտը ստորագրեց ու ծնկի իջավ Իլհամի առաջ, Վազգեն Մանուկյանի ՊՆ ղեկավար եղած ժամանակ իրականացվեց Կապանի օպերացիան, որի ժամանակ ձեռք բերված շատ կարևոր դիրքերը կապիտուլյանտ Նիկոլը նվիրեց թուրքերին...
Ուղղակի աբսուրդ է, երբ իրեն նորմալ մարդ համարողը Մանուկյան Վազգենից կամ ընդդիմադիրներից է պահանջում իրենց գերի ընկած հարազատների կամ բարեկամների ազատագրումը... Հետաքրքիր է, մարմնի ո՞ր մասով են սրանք մտածում... Վազգեն Մանուկյանը ո՛վ է, որ Ձեր բարեկամներին կամ հարազատներին տաներ բանակ ու պատճառ դառնար նրանց գերեվարման, որ հիմա էլ նրանից եք պահանջում գերիների ազատ արձակումը... Գերեվարվածների համար միակ պատասխանատուն դավաճան Նիկոլն է ու նրա թիմը... Ազգադավ Նիկոլն է երկրի ղեկավարը... Նրա թիմն է իշխում Հայաստանում... Գնացեք նրանցից էլ պահանջեք Ձեր հարազատներին և բարեկամներին... Պարտված Նիկոլին Իլհամն անվանում է ոչնչություն ու մեկ գերի չի տալիս...


Նույն հաջողությամբ կարող եք Վազգեն Մանուկյանից պահանջել, որ աշխատավարձները բարձրացնի կամ էլ Արևմտյան Հայաստանը հետ վերադարձնի...
Ես ամաչում եմ, որ իմ կողքին այսպիսի մարդիկ են ապրում, որ չեն հասկանում տարրական բաներ ու որից օգտվում են իշխանությունները... Մարդ կարող է քաղաքականապես անգրագետ լինել, բայց սա ուղղակի տգիտություն է... Սա նիկոլականների կողմից գյումրեցիներին խայտառակելու ձև է...Սա դավաճան Նիկոլի կողմից ներդրված «թավշյա« տգիտության գավառական ձևերից է...
Նիկոլականներին խորհուրդ եմ տալիս ընդդիմադիրների դեմ ակցիաների ժամանակ խելամիտ մեղադրանքներով հանդես գալ և իրական պահանջներ ներկայացնել...
Ի դեպ, աչքովս ընկավ, որ Նիկոլին սպասարկող մեկը (այլ մարզից) գյումրեցիների անունից հայտարարություններ է անում, թե «գյումրեցիները թքեցին Վազգեն Մանուկյանի երեսին»... Այս գաստրոլյորին ո՞վ է թույլ տվել բոլոր գյումրեցիների անունից խոսել... Ո՛վ է սա, որ մեր անունից ինչ-որ բաներ է խոսում... Խորհուրդ կտամ դրան հանգիստ վեր ընկնի տեղն ու սպասի, թե երբ են թքելու իր պեսի դեմքին...


Հ.Գ. Բոլորդ վերջ տվեք Գյումրիի և գյումրեցիների անունից խոսելու Ձեր էժանագին քայլերին... Գյումրին «բազմաբևեռ» և «բազմակարծիք» քաղաք է... Ու որևէ մեկդ իրավունք չունեք բոլոր գյումրեցիների, այդ թվում նաև իմ անունից խոսել...
Ի դեպ, նկատել եմ, որ գյումրեցիների անունից խոսում են ընդամենը մի քանի տարի առաջ «գեղերից» եկածները...

Դիտվել է՝ 2577

Մեկնաբանություններ