38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գևորգ Դանիելյան․ Թուրքն, իր ահաբեկիչներով հանդերձ, բարեհաջող մոռացվեց

Գևորգ Դանիելյան․ Թուրքն, իր ահաբեկիչներով հանդերձ, բարեհաջող մոռացվեց
16.01.2021 | 09:31

Թուրքն իր ահաբեկիչներով հանդերձ, բարեհաջող մոռացվեց, ադրբեջանի աքլորացած լիդերն էլ ամեն ինչ անում է, որ ցույց տա, թե իբր ինքն ինքնուրույն խաղացող է, ինքն է ու ինքը։ Օգտվելով այս ճգնաժամից, թուրքին ստվերային հնարքներով չպիտի հաջողվի ապացուցել, թե Հայաստանը իբր հերթական ահաբեկչական երկիրն է։ Էրդողանի մշակած ու բազմիցս կիրառած սցենարի էությունը հենց դա է՝ նախ, «բացահայտում է ահաբեկչություն», իսկ հետո բողոքում է, որ ՆԱՏՕ֊ն իրեն միայնակ է թողնում ահաբեկչության դեմ պայքարում։

Ի դեպ՝ պատահական չէ, որ ադրբեջանում՝ թուրքի թելադրանքով, ռազմագերիներին արդեն անարգել հենց այդ պիտակն են կպցրել։ Ի՞նչ և ինչպե՞ս պետք է անել, պարզապես գործեք, ինչպես Մարդու իրավունքների պաշտպան պարոն Թաթոյանը։ Խուլ ու համր ձևացողներին առաջարկում եմ ականջալուր լինել միայն նախկին լեզվաբաններին ու լրագրողներին, նրանց «փաստարկները» այդ շրջանակներում աներևակայելի, ցնցող ազդեցություն են թողնում ...

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ