Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՊՆ. Վիրավոր զինվորները կարող են օգտվել աջակցության միջոցառումից

ՊՆ. Վիրավոր զինվորները կարող են օգտվել աջակցության միջոցառումից
24.12.2020 | 22:40

Կառավարության 2020-ի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ հաստատվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառում, հաղորդում են ՊՆ-ից։

«Աջակցության միջոցառումից օգտվելու են այն զինծառայողները, որոնց ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, ինչի հետևանքով կարող են ճանաչվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով շահառու՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N9 որոշման 9-րդ կետով սահմանված վնասվածքներից որևէ մեկի հետևանքով.


1) ստամոքսի լրիվ հեռացում,
2) մեկ թոքի հեռացում,
3) անդամահատված ծայրատներ,
ա. զույգ սրունքների ամպուտացիոն ծայրատ,
բ. սրունքի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված դաստակի կամ նախաբազկի ամպուտացիոն ծայրատի հետ,
գ. ազդրի կարճ (8 սմ) ծայրատ կամ էկզարտիկուլյացիա,
դ. պրոթեզավորման ոչ ենթակա ազդրի ամպուտացիոն ծայրատ,
ե. զույգ ազդրերի ամպուտացիոն ծայրատ՝ վերին մեկ երրորդի սահմանում,
զ. վերին վերջույթի և ազդրի ամպուտացիոն ծայրատներ,
է. ստորին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված մեկ աչքի կուրու¬թյան հետ,
ը. զույգ դաստակների մատների բացակայություն,
թ. զույգ վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատներ,
ժ. վերին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ զուգակցված մեկ աչքի կուրու¬թյան հետ,
4) կոկորդի հեռացում,
5) միզապարկի հեռացում,
6) հաստ և ուղիղ աղու հեռացում՝ հակաբնական հետանցքի տեղադրումով,
7) երկու աչքերի անվերադարձ կուրություն,
8) երկու ակնագնդերի բացակայություն,
9) խլության առաջացում, խոսքի բացակայությամբ,
10) համակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք տրավմա՝ ողնուղեղի սալջարդով և ողնուղեղի ամբողջականության խախտումով (արտահայտված պարեզներ 2 կամ ավելի ծայրանդամների, պարապլեգիա, հեմիպլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա),
11) ծանր գանգուղեղային վնասվածքներ՝ ուղեկցվող հոգեկան կամ նյարդաբանական արտահայտված համախտանիշներով՝ հոգեկան կամ շարժողական:


Նման վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների տվյալների հավաքագրումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություններից:
Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ այցլելու լրացուցիչ կարիք չունեն:
Չնայած դրան, այն անձինք ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստացել են վերը նշված վիրավորումներից որևէ մեկը՝ կարող են տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էպիկրիզի կամ էպիկրիզների պատճեններ) ուղարկել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով», - ասված է ՊՆ հայտարարությունում։

Դիտվել է՝ 2992

Մեկնաբանություններ