Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1248-ով՝ հասնելով 133594 -ի, գրանցվել է մահվան 39 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1330-ով և հասել 106479-ի, իրականացվել է 3358 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 505965-ի: Մահերի թիվը հասավ 2656-ի: Բուժվում է 24459 մարդ: