Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 813-ով՝ հասնելով 127 522-ի, գրանցվել է մահվան 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 3845-ով և հասել 98944-ի, իրականացվել է 1977 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 490370-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2509-ի: Բուժվում է 26069 մարդ։