Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1472-ով՝ հասնելով 115855-ի, գրանցվել է մահվան 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1989-ով և հասել 74105-ի, իրականացվել է 3697 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 460606-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2186-ի: Բուժվում է 39564 մարդ: