Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և կադաստրի կոմիտեի որոշ աշխատակիցներ այս ամիս պարգևավճար են ստացել: Հավելյալ գումար ստացողները նախարար, փոխնախարարներ ու որոշ վարչությունների պետեր են եղել: «Սոցապնախարարությունում թեև ոչ նախկին «պրեմիաների» չափով, բայց «պրեմիա» ստացել են: Խոսքը սեպտեմբեր ամսվա մասին է, գումարն էլ ավելի քիչ է եղել, քան նախորդ ամիսներին: Նույն վիճակն է նաև կադաստրի կոմիտեում, ուղղակի, ի տարբերություն սոցապնախարարության, այստեղ գրեթե բոլոր աշխատակիցներն են ստացել և այն նույն չափով, ինչ նախկինում»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Տեղեկացանք նաև, որ սոցապնախարարությունում, ըստ երևույթին, հոկտեմբեր ամսվա համար նույնպես պարգևավաճար են ստանալու:
Մինչ երկրի առաջին դեմքերը զօրուգիշեր հորդորում, կոչ են անում, խնդրում ու աղերսում են՝ հավելյալ մեկ լուման անգամ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, պետական պաշտոնյաները, պատերազմի դժնդակ օրերին անգամ, շարունակում են վայելել պետական բարիքները:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ