Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից՝ հայտնելով, որ ցանկանում է վավերագրական ֆիլմ պատրաստել Արցախում մարտերի մասին, երբ իրավիճակը կայունանա և հնարավորություն ստեղծվի հանգիստ պայմաններում ներկայացնել կատարվածի ժամանակագրությունը:
Նա հատկապես ցանկանում է ուշադրություն հրավիրել խաղաղ բնակչության կորուստների և վնասների վրա: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել զինթղթակցի նկատմամբ՝ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Պեգովը նշել է, որ ինքը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել նաև մինչ այս պահը և մեծ ուշադրություն չի դարձնում: Պեգովը նախօրեին եղել է Հադրութում և կադրեր հրապարակել տեղից՝ ցույց տալով ողջ աշխարհին, որ ադրբեջանական կողմի պնդումները քաղաքը գրավելու մասին անհիմն են: