Ազգային ժողովում ձևավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր ապրիլյան պատերազմի հանգնամանքները, ըստ նախապես հայտարարվածի, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, պետք է եզրակացություն հրապարակեր, որն ամփոփելու էր շուրջ մեկ տարվա աշխատանքը: ՈՒ թեև հանձնաժողովի նախագահն ու մյուս անդամները վստահեցնում են, թե հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, բայց փաստաթուղթը դեռևս պատրաստ չէ: Հանձնաժողովի անդամներից մեկը «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ ամփոփիչ փաստաթուղթ կազմելու մասով նիստ չեն անցկացրել, քննարկում չի եղել: «Խմբակցության ներսում քննարկում ունեցել ենք, դրույթներ ու կետեր ենք առանձնացրել, որ ներկայացնելու ենք հանձնաժողովին: Այդ ամենի համադրմամբ է, որ պետք է կազմվեր վերջնական փաստաթուղթը: Ցավոք, նիստ չենք ունեցել, բայց ես հուսով եմ, որ քննարկում, այնուամենայնիվ, կունենանք, ու ամփոփագիրը կոնսենսուսային կլինի: Եթե ոչ, ապա այն լեգիտիմ համարել չի կարելի»,- ասաց պատգամավորը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ