Թաիլանդական Լոմբուրի քաղաքում բնակիչները կատասրաֆիկ իրավիճակի հետ են բախվել: Քաղաքում, որտեղ 70 հազար մարդ է բնակվում, կապիկների թիվը մոտ 90 հազարի է հասել: Այս մասին գրում է New York Times պարբերականը:
Նշվում է, որ պրիմատ տեսակի կապիկներին նախկինում քաղաք այցելած զոբսաշրջիկներն էին կերակրում, կարանտինի պատճառով սակայն քաղաքն այցելուներ չունի: Կապիկները սոված են, սնվում են՝ ինչպես պատահի՝ մարդկանցից են սնունդ գողանում, մթերային խանութների ցուցափեղկերն են մագլցում այլն:
Օրերս էլ տեղի ոստիկանությունն ականտեսն է եղել, թե ինչպես են սոված կապիկները հարձակվում սնունդ տեղափոխող բեռնատարի վրա: Ուժայինները սակայն անկարող են եղել ինչ-որ բան անել: