ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ մարդիկ կկարողանան սկսել պատվաստվել կորոնավիրուսի դեմ ոչ շուտ, քան 2021 թվականի սկզբին:
«Իրատեսական սցենարի դեպքում մարդիկ կսկսեն պատվաստանյութ ստանալ հաջորդ տարվա առաջին կեսից ոչ շուտ», – ասել է Ռայանը: Ըստ նրա, կազմակերպությունն այժմ աշխատանքներ է տանում մոլորակի բոլոր մարդկանց համար պատվաստանյութի հավասար հասանելիություն ապահովելու ուղղությամբ: