ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Covid-ը աշ­խա­տան­քից զր­կեց, ըն­կե­րու­թ­յուն­նե­րը` լույ­սից ու գա­զից

Covid-ը աշ­խա­տան­քից զր­կեց, ըն­կե­րու­թ­յուն­նե­րը` լույ­սից ու գա­զից
21.07.2020 | 14:31

«Կա­րող ա՞ ար­տա­կարգ դրու­թյու­նը վե­րաց­րել են, ու բո­լորն աշ­խա­տում են, ես չգի­տեմ»,- այս­պես զայ­րա­ցած հարց­րեց կի­նը կո­մու­նալ վճար կա­տա­րե­լիս, և ա­վե­լաց­րեց. «Համ աշ­խա­տանքս կտ­րե­ցին, համ էլ գա­զիս, բա սենց կլի­նի՞»։ Պարզ­վեց` այս կնոջ 5-հո­գա­նոց ըն­տա­նի­քը մնա­ցել էր ա­ռանց գա­զի, ին­տեր­նե­տի և հե­ռա­խո­սի` չվ­ճա­րե­լու պատ­ճա­ռով, իսկ պարտքն ըն­դա­մե­նը 1 ամս­վա էր։ Այս տխուր պատ­մու­թյան ա­կա­նա­տե­սը լի­նե­լով` կնո­ջը հարց­րինք ա­նուն-ազ­գա­նու­նը, որ­պես­զի փոր­ձենք հաս­ցեա­կան լու­ծում տալ խնդ­րին։ «Իմ ըն­տա­նի­քի նման էն­քա՜ն ըն­տա­նիք­ներ կան, ո՞ր մե­կիս խն­դիրն եք լու­ծե­լու, և ե՞րբ է ե­ղել, որ Հա­յաս­տա­նում շար­քա­յին քա­ղա­քա­ցու խն­դի­րը լուծ­վի»,- ա­սաց կի­նը, դրա­մա­պա­նա­կի վեր­ջին կո­պեկ­նե­րը դա­տար­կեց գան­ձա­պա­հի ա­ռաջ, և ձեռ­քը հիաս­թափ­ված թափ տա­լով, գնաց։ Առևտրա­յին բան­կի աշ­խա­տող­նե­րը ևս այս կնոջ զայ­րույ­թը ճիշտ հա­մա­րե­ցին հա­վե­լե­լով. «Մինչև կա­շի­նե­րը չկլ­պեն, չեն հան­գս­տա­նա»։ Իսկ մյուս քա­ղա­քա­ցի­ներն էլ ա­վե­լաց­րին. «Աշ­խա­տա­վարձ­նե­րիս կե­սը կո­մու­նալ­ներն են խժ­ռում»։ Ի՞նչ ա­նեն մար­դիկ, ով­քեր ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում ընդ­հան­րա­պես աշ­խա­տա­վարձ չեն ստա­նում, մտա­ծե­ցինք մենք և փոր­ձե­ցինք վեր­լու­ծել ի­րա­վի­ճա­կը։


Գաղտ­նիք չէ, որ ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում հա­զա­րա­վոր մար­դիկ գոր­ծա­զուրկ են դար­ձել։ Տար­բեր գնա­հա­տա­կան­նե­րով` վեր­ջին չորս ամ­սում հա­րյուր հա­զա­րով ա­վե­լա­ցել է գոր­ծա­զուրկ­նե­րի բա­նա­կը, և սա լուրջ խն­դիր է։ Ե­թե սրան էլ ա­վե­լաց­նենք այն աշ­խա­տող­նե­րին, ով­քեր տնե­րում հի­վանդ­ներ են խնա­մում, ե­րե­խա­ներ են պա­հում, մաք­րու­թյուն են ա­նում, նրանք էլ զրկ­վե­ցին աշ­խա­տա­տե­ղից, covid 19-ի պատ­ճա­ռով։ Ե­թե այս մարդ­կանց էլ հաշ­վար­կենք, ա­պա հա­վա­տա­ցեք, որ գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը շատ ա­վե­լի մեծ կլի­նի։ Իսկ սա նշա­նա­կում է, որ կա­ռա­վա­րու­թյան առջև լուրջ մար­տահ­րա­վեր է թե՛ տն­տե­սա­կան, թե՛ սո­ցիա­լա­կան ա­ռու­մով։
Երկ­րի շար­ժիչ ու­ժը` տն­տե­սու­թյու­նը, չի գոր­ծում, հետևա­բար պետ­բյու­ջեով նա­խանշ­ված ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նե­լու դժ­վա­րու­թյուն կա։ Եվ այս ի­րա­վի­ճա­կում, ինչ­պես միշտ, պե­տու­թյու­նը «ձեռ­քը մտց­նում է» ժո­ղովր­դի գր­պա­նը։ Եվ բո­լո­րո­վին էլ պա­տա­հա­կան չէր, որ գույ­քա­հար­կի փո­փո­խու­թյու­նը, որն ու­ժի մեջ պետք է մտ­ներ 2023-ից, կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շեց մտց­նել 2021-ից։ Պա­տա­հա­կան չէ նաև, որ քա­ղա­քա­ցուն 10000 դրա­մով տու­գա­նում են դի­մա­կը քայ­լե­լով փո­խե­լու, գյու­ղա­ցուն էլ` իր այ­գում ա­ռանց դի­մա­կի աշ­խա­տե­լու հա­մար։ Այլ կերպ ա­սած, գոր­ծում է հար­կե­րի բարձ­րաց­ման, տու­գանք­նե­րի կի­րառ­ման փորձ­ված մի­ջո­ցը, սա­կայն մինչև ե՞րբ... Առևտրա­յին բան­կում կո­մու­նա­լը վճա­րող կինն իր վեր­ջին դրա­մը տվեց, մտա­հոգ­վե­լով, թե որ­տե­ղից է վա­ղը հա­ցի փող ճա­րե­լու։


Հի­մա կա­սեք, թե չենք նկա­տում կա­ռա­վա­րու­թյան կող­մից այս ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վող սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան քայ­լե­րը։ Ոչ, նկա­տում ենք։ Ա­յո, պե­տա­կան հատ­վա­ծի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը կա­նո­նա­վոր վճար­վել են, ինչ վե­րա­բե­րում է մաս­նա­վոր հատ­վա­ծի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րին, ա­պա կա­ռա­վա­րու­թյու­նը գոր­ծա­տու­նե­րի հա­մար ար­տո­նյալ պայ­ման­նե­րով և ցածր տո­կո­սադ­րույ­քով վար­կա­յին ծրա­գիր է ներդ­րել։ Սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան այլ ծրագ­րեր ևս ի­րա­կա­նաց­վում են։ Սա­կայն այդ ա­ջակ­ցու­թյունն ըն­տա­նիք­նե­րին ոչ թե պար­բե­րա­կան է, այլ մե­կան­գա­մյա բնույթ ու­նի։ Գոր­ծա­տու­նե­րին տրա­մադր­վող վար­կա­յին ծրագ­րում ևս խն­դիր կա, քա­նի որ ոչ բո­լոր գոր­ծա­տու­ներն են օգտ­վել այդ վար­կե­րից այն պարզ պատ­ճա­ռով, որ նրանց ձեռն­տու չէ աշ­խա­տա­վարձ մա­րե­լու հա­մար վար­կա­յին բե­ռի տակ մտ­նել։


Սա­կայն ար­դյո՞ք ժո­ղո­վուր­դը դժ­գոհ է միայն կա­ռա­վա­րու­թյու­նից. ոչ։ Ժո­ղո­վուր­դը աջ ու ձախ հայ­հո­յում է նախ «Գազպ­րո­մին», «Հա­յաս­տա­նի է­լեկտ­րա­ցան­ցե­րին», «Յու­քո­մին», «Բի­լայ­նին», «Ռոս­տե­լե­կո­մին», «Վի­վա­սե­լին», մի խոս­քով, բո­լո­րին, ով­քեր այս ծանր օ­րե­րին մարդ­կանց թող­նում են ան­լույս, ան­գազ և ա­ռանց հե­ռա­հա­ղոր­դակց­ման մի­ջոց­նե­րի։ Եվ գի­տե՞ք հե­տաքր­քիրն ինչ է, որ նույն այս ըն­կե­րու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­ներն ու պա­տաս­խա­նա­տու­նե­րը դժ­գո­հում են կա­ռա­վա­րու­թյան քայ­լե­րից, բայց երբ հեր­թը հաս­նում է ի­րենց, ոչն­չով չեն տար­բեր­վում նրան­ցից, ո­րոն­ցից դժ­գո­հում են։ Եվ այս­պես, օ­գոս­տո­սին կլ­րա­նա ար­տա­կարգ դրու­թյան 5-ամ­սյա­կը։ Ար­տա­կարգ դրու­թյու­նը շա­րու­նակ­վում է, և ինք­նին հարց է ա­ռա­ջա­նում` ին­չու՞ վե­րը նշ­ված ըն­կե­րու­թյուն­նե­րը փո­խե­ցին մար­տին հաս­տատ­ված մար­դա­սի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը և քա­ղա­քա­ցի­նե­րին զր­կե­ցին աս­տի­ճա­նա­բար պարտ­քը մա­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Նկա­տենք, որ այս տար­վա մար­տից մինչև հու­լի­սի 1-ը քա­ղա­քա­ցի­նե­րը կա­րող էին կո­մու­նալ վար­ձե­րի պարտ­քը վճա­րել աս­տի­ճա­նա­բար, հա­ջորդ ա­միս­նե­րի ըն­թաց­քում և օգտ­վել կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րից, իսկ այ­սօր մարդ­կանց զր­կել են այդ հնա­րա­վո­րու­թյու­նից։ Ի՞նչ է սա, մար­դա­սի­րու­թյան նոր դրսևո­րու՞մ, ո­րը դեռևս մարդ­կու­թյա­նը հայտ­նի չէ, թե՞ ըն­կե­րու­թյուն­ներն այդ­պի­սով նպաս­տում են, որ սո­ցիա­լա­կան դժ­գո­հու­թյու­նը երկ­րում գնա­լով խո­րա­նա։ Ո՞րն է սրա նպա­տա­կը։ Վեր­ջին հաշ­վով, այս ըն­կե­րու­թյուն­ներն ա­ռանձ­նա­պես չեն տու­ժի, ե­թե մար­դիկ կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի դի­մաց աս­տի­ճա­նա­բար վճա­րեն։ Հա­մոզ­ված ենք, որ մեր այս նյու­թից հե­տո այս նույն ըն­կե­րու­թյուն­նե­րը, որ­պես ար­դա­րա­ցում, կմատ­նան­շեն ա­զատ տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ի­հար­կե, նաև թվա­կոխ կա­նեն` ներ­կա­յաց­նե­լով շա­հույ­թի և ե­կա­մու­տի նվազ­ման տպա­վո­րիչ տվյալ­ներ։ Մենք այդ խն­դիր­նե­րը ևս հաշ­վի ենք առ­նում, բայց ու­զում ենք հի­շեց­նել` ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում պետք է փոխ­վի ան­գամ մաս­նա­վոր ըն­կե­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ո­րով­հետև դրու­թյունն ար­տա­կարգ է, իսկ դա նշա­նա­կում է, որ մարդ­կանց վճա­րու­նա­կու­թյու­նը խիստ ցածր է։ Ի­հար­կե, այս խն­դիր­նե­րը շատ ա­վե­լի դյու­րին կլի­ներ կար­գա­վո­րել, ե­թե պե­տու­թյու­նը հրա­ժար­ված չլի­ներ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան այս ո­լորտ­նե­րից և ամ­բող­ջու­թյամբ մաս­նա­վո­րի ձեռ­քը տված չլի­ներ, բայց սա ար­դեն այլ նյու­թի թե­մա է։


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 17157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ