ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ա­մուլ­սա­րը չի դառ­նա­լու «խալ­խի» հան­քա­վայր»

«Ա­մուլ­սա­րը չի դառ­նա­լու «խալ­խի» հան­քա­վայր»
03.07.2020 | 00:37

Նա­խօ­րեին Ա­մուլ­սար տա­նող ճա­նա­պար­հին կր­կին լար­ված վի­ճակ էր։ Տե­ղի բնա­կիչ­ներն ի­րենց վր­դով­մունքն էին հայտ­նում պահ­նոր­դա­կան նոր ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կից­նե­րից։ Ա­վե­լի վաղ այն­տեղ հս­կո­ղու­թյուն էին ի­րա­կա­նաց­նում «Պան­տե­րա սե­քյու­րի­թի» ըն­կե­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը, սա­կայն նրանց նոր մարդ­կան­ցով են փո­խա­րի­նել, ին­չը հան­քար­դյու­նա­բե­րու­թյա­նը դեմ բնա­կիչ­նե­րին կաս­կա­ծե­լի է թվում, քա­նի որ բա­վա­կան մեծ թվով պահ­նորդ է այն­տեղ ե­կել։ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում մի­ջազ­գա­յին կար­գի սպոր­տի վար­պետ, Ա­մուլ­սա­րը հանքի վե­րա­ծե­լու դեմ ակ­տիվ պայ­քա­րող­նե­րից մե­կը՝ Ա­շոտ Ա­շո­տյա­նը (Կոշ­կա­կա­րյան), ա­սաց. «Ձևա­կան քայ­լեր են ա­նում, որ ակ­տի­վիստ­նե­րի նյար­դե­րի հետ խա­ղան, հե­տո պատ­ճա­ռա­բա­նեն, թե դուք ա­ռանց դի­մա­կի այն­տեղ լի­նե­լու ի­րա­վունք չու­նեիք, սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը չեք պա­հել։ Բայց չգի­տեն, որ դի­մա­կով էլ, ա­ռանց դի­մա­կի էլ ժո­ղո­վուր­դը ոտ­քի է կանգ­նե­լու, Ա­մուլ­սա­րը չի դառ­նա­լու խալ­խի հան­քա­վայր։ Մենք մեր բնու­թյու­նը պի­տի պահ­պա­նենք»։ Մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ ի­րենք բա­ցա­հայ­տել են, որ «Լի­դիան Ար­մե­նիան» «փու­չիկ» է, որն անգ­լիա­կան բոր­սա­յում ըն­դա­մե­նը փո­ղեր է աշ­խա­տում՝ ցույց տա­լով իբր Հա­յաս­տա­նում մեծ փո­ղեր է ներդ­րել, ոս­կու հան­քեր է շա­հա­գոր­ծում։


Ե­թե մաս­նա­վոր այս ըն­կե­րու­թյունն իր շա­հերն է հե­տապն­դում, ա­պա Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյունն այս հար­ցում լրիվ ան­հաս­կա­նա­լի է, ո­րով­հետև մինչ այ­սօր կա­ռա­վա­րու­թյու­նը հս­տա­կու­թյուն չի մտց­րել այն հար­ցում` ի վեր­ջո, կո՞ղմ է Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­մա­նը, թե՞ ոչ։ Ա­վե­լին, նա­խորդ տա­րի փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան հա­մար պետ­բյու­ջեի պա­հուս­տա­յին ֆոն­դից հատ­կաց­վել է 396 հա­զար ԱՄՆ դո­լար, սա­կայն կր­կին ո­րո­շումն առ­կախ­ված է։ Ակ­տի­վիս­տը զար­մա­նում է, թե ին­չու է կա­ռա­վա­րու­թյունն այդ­քան գու­մար­ներ վատ­նել, երբ բազ­մա­թիվ փաս­տեր, գի­տա­կան հիմ­նա­վո­րում­ներ են ներ­կա­յաց­վել, որ այդ հան­քը չի կա­րե­լի շա­հա­գոր­ծել, ո­րով­հետև մեծ վնաս­ներ է հասց­նե­լու մեր բնու­թյա­նը, ջրա­յին ռե­սուրս­նե­րին։ Ըստ նրա, հան­քում կան վտան­գա­վոր նյու­թեր, ո­րոնք «Լի­դիան Ար­մե­նիան» թաքց­րել է, դրա հետ կապ­ված էլ բո­ղոք են ներ­կա­յաց­րել, սա­կայն ըն­թացք չի տր­վել։ Չնա­յած այ­սօր այս ըն­կե­րու­թյու­նը սնանկ է ճա­նաչ­վել, բայց, մեր զրու­ցակ­ցի դի­տարկ­մամբ, ար­տա­քին բոր­սա­յում 2 մի­լիար­դից ա­վե­լի ե­կա­մուտ է ու­նե­ցել, ակ­ցիա­ներ է վա­ճա­ռել։ «Հի­մա փոր­ձում են մի փոքր լար­վա­ծու­թյուն կր­կին ստեղ­ծել, որ այն­տեղ ցույց տան, թե աշ­խա­տում են, որ ո­րո­շա­կի գու­մար­ներ կր­կին աշ­խա­տեն», -վս­տա­հեց­նում է Ա­շո­տյա­նը, իսկ այն դի­տարկ­մա­նը, թե կա­ռա­վա­րու­թյունն ին­չու է այդ ա­մե­նը հան­դուր­ժում ու լռում, ա­սում է. «Դա կոչ­վում է հան­ցա­վոր լռու­թյուն։ Երբ կա­ռա­վա­րու­թյու­նը կանգ­նում ա­սում է, թե հան­քը պի­տի աշ­խա­տի, ըն­կե­րու­թյան ակ­ցիա­նե­րի գի­նը բոր­սա­յում բարձ­րա­նում է, երբ բնա­կիչ­ներն են ոտ­քի կանգ­նում, ընկ­նում»։
Անդ­րա­դառ­նա­լով կա­ռա­վա­րու­թյան դիր­քո­րոշ­մա­նը, մեր զրու­ցա­կիցն ըն­դգ­ծեց, որ նրանց խոս­քե­րը մինչ իշ­խա­նու­թյուն դառ­նալն ու հի­մա լրիվ ու­րիշ են, նա­խա­պես հայ­տա­րա­րում էին, թե շա­հա­գոր­ծու­մը թույլ չպետք է տալ, հի­մա էլ դար­ձել են կա­ռա­վա­րու­թյուն ու մտել են այդ խա­ղի մեջ։ «Ե­թե շահ չու­նեն, ամ­բողջ ազ­գով գո­ռում ենք, թե մեր է­կո­լո­գիան կփ­չաց­նեք, մեր ջրե­րը կպղ­տո­րեք, կան վտան­գա­վոր նյու­թեր, Սևա­նը կորց­նե­լու ենք, այս­քան փաս­տե­րի առ­կա­յու­թյամբ ի՞նչն է խան­գա­րում, որ ո­րո­շում չկա­յաց­նեն»,- վր­դով­ված նշում է մեր զրու­ցա­կի­ցը՝ հա­վե­լե­լով, որ մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նում «Լի­դիան Ար­մե­նիան» չի կա­րող փո­ղե­րը հետ պա­հան­ջել, ո­րով­հետև օֆ­շո­րա­յին գո­տում գրանց­ված կազ­մա­կեր­պու­թյուն է և ի­րա­վունք չու­նի նման պա­հանջ ներ­կա­յաց­նե­լու կա­ռա­վա­րու­թյա­նը։


Ա­մուլ­սա­րը հանք դարձ­նե­լու դեմ պայ­քա­րող Ա­շո­տյա­նը կար­ծում է, որ այս ա­մե­նը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խաղ է, ո­րի նպա­տակն ազ­գա­յին ինք­նու­թյու­նը և պե­տու­թյու­նը վե­րաց­նելն է։ «Իսկ ե­թե այս ա­մե­նը տես­նե­լով կա­ռա­վա­րու­թյու­նը քայլ չի ա­նում, կա­րող եմ, չէ՞, ես, որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի, ող­ջա­միտ կա­ս­կած ու­նե­նալ, որ այդ ա­մե­նում կամ շահ, կամ փա­յա­բա­ժին ու­նի, կամ կա­տա­րում է սրա-նրա պատ­վե­րը։ Ե­թե մե­կը քեզ փաս­տե­րով ներ­կա­յա­ցում է, որ սա հան­ցա­վոր գոր­ծարք է, կան լուրջ խախ­տում­ներ, փաս­տե­րը հատ-հատ դնում են դեմդ, դու դեռ ա­սում ես՝ 400 հա­զար դո­լար էլ տամ, դր­սի կազ­մա­կեր­պու­թյան հետ խոր­հր­դակ­ցեմ։ Նրանք ա­ռանց այս­տեղ գա­լու հայ­տա­րա­րում են, թե վտանգ­նե­րը շատ մեծ են, ին­չի մա­սին այս­տե­ղի փոր­ձա­գետ­ներն էլ են ա­սել։ Այս ա­մե­նից հե­տո է­լի ո­րո­շում չի կա­յաց­վում, ու­րեմն ես ի՞նչ պի­տի մտա­ծեմ, որ դու այս­տեղ լի­քը շա­հեր ու­նես»,- եզ­րա­հան­գեց Ա­շոտ Ա­շո­տյա­նը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 13386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ