ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Շվեդներն իրենց բորոտ են զգում

Շվեդներն իրենց բորոտ են զգում
02.07.2020 | 08:28

Կորոնավիրուսով վարակվածության ու մահվան բարձր թվերի պատճառով Շվեդիայի քաղաքացիներն անցանկալի զբոսաշրջիկներ են դարձել շատ երկրներում: Դա վշտացնում է ամբողջ ազգին՝ գրում է Կայ Շտրիտմատերը Tages-Anzeiger-ում: Dagens Nyheter-ում երկու լրագրող պատմել են իրենց անսովոր արկածների մասին՝ նրանք մեկնել են Եվրոպա՝ իբրև շվեդ զբոսաշրջիկ: Նրանք պատմել են իրենց տագնապների մասին սահմաններն անցնելիս, նկարագրել են՝ ինչպես են փորձել Գերմանիայում թաքցնել՝ որտեղից են եկել ու ինչպես է Նիդեռլանդներում հյուրանոցի հուզված տերն արթնացրել իրենց քնից՝ ասելու. «Ես տեսնում եմ, որ դուք Շվեդիայից եք: Դուք գիտեք, որ երկու շաբաթ պիտի կարանտինում անցկացնեք»: Լրագրողների եզրակացությունը՝ լինելով շվեդ զբոսաշրջիկ Եվրոպայում՝ զգում ես, որ քեզ վերաբերվում են իբրև բորոտի: Եվրոպական երկրների մեծ մասը նորից բացել է սահմանները ԵՄ այլ երկրների ճանապարհորդների համար: Շվեդները նույնպես առանց սահմանափակումների կարող են լինել Իտալիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, Ֆրանսիայում, բայց մյուս երկրները, օրինակ, Հունաստանը, մտադիր են նախ կարանտին ուղարկել շվեդներին: Մյուս երկրներն էլ չեն ցանկանում սահմանները բացել Շվեդիայի քաղաքացիների առաջ՝ երկրում վարակակիրների և մահացության բարձր թվերի պատճառով:

The New York Times-ը գրել է Շվեդիայի նոր կարգավիճակի մասին՝ սկանդինավյան իզգոյ երկիր: Դա ցավագին է ազգի համար, որ ընտելացել է աշխարհում օրինակելի համարվել: Առավել ցավոտ է, երբ դիսկրիմինացիային մասնակցում են սեփական հարևանները: «Որ շվեդները նաև հյուսիսային մյուս երկրներում են համարվում վարակակիր իզգոյներ, հատկապես վշտացնում է շվեդներին»՝ գրել է ձախ լիբելալ նորվեգական Dagsavisen-ը: Շվեդներն իրոք միակն են, որ չեն փակել սահմանները պանդեմիայի ժամանակ և հիմա ստիպված են հետևել՝ ինչպես Նորվեգիան, Ֆինլանսիան, Դանիան նորից բացում են իրենց սահմանները միմյանց առաջ, միայն շվեդներն են անցանկալի հյուր մնում: Թեպետ կորոնավիրուսի զսպման շվեդական ռազմավարությունը ի սկզբանե շեշտը դնում էր ֆիզիկական հեռավորության վրա, վստահությունը մարդկանց անձնական պատասխանատվության վրա էր, ոչ թե արգելքների ու սահմանափակումների: Այսօր Շվեդիայում միլիոն բնակչից մահացությունը (523) 10 անգամ գերազանցում է Նորվեգիային (46) ու Ֆինլանդիային (54), 5 անգամ Դանիային (104): «Ես ափսոսում եմ Շվեդիայի համար» ՝ Dagbladet-ին ասել է վարակիչ հիվանդությունների նորվեգացի փորձագետ Բյորգ Մարիտը: Նրա կարծիքով՝ Շվեդիան չպետք է կույր հավատար պեական համաճարակաբան Անդերս Տեգնելին ու նրա նախարարությանը: Սկանդինավյան երկրները 1950-ականներից եղել են ազատ տեղաշարժի եվրոպացի դրաշակակիրներ: Բայց հիմա Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն անհանգստանում է «վերքերի» համար՝ ինչպես ասել է Dagens Nyheter-ին հարցազրույցում: Փոխվում է և շվեդ հասարակությունը: Թեպետ մեծամասնությունը դեռ աջակցում է կառավարությանն ու առողջապահության նախարարությանը, հարցումները ցույց են տալիս կորոնավիրուսի դեմ պայքարում նրանց հակաճգնաժամային մենեջմենթի սրընթաց անկում ապրող մակարդակը:
Կայ Շտրիտմատեր, Tages-Anzeiger


Հ.Գ. Ու ինչո՞վ ենք մենք տարբերվում Շվեդիայից: Համարյա ոչնչով, եթե չհաշվենք, որ Շվեդիան չփակեց տնտեսությունը ու հիմա չունի լոկդաունի հետևանքների վերացման խնդիր, իսկ մենք կարանտինը հայտարարեցինք ձևական ու հիմա ստիպված ենք և լոկդաունի, և պանդեմիայի հետևանքների վերացումը համատեղել: Ու իզգոյ ենք ոչ միայն Եվրոպայի, այլև՝ տարածաշրջանի համար: Թե Շվեդիայի, թե Հայաստանի փորձը հաստատում է, որ մի ամբողջ երկրի ճակատագիրը չի կարելի հանձնել մեկ մարդու որոշումների: Կորոնավիրուսը հաղթահարել ու սահմանները բացել են այն երկրները, որտեղ պետությունը ստեղծել էր կոլեգիալ հակաճգնաժամային կառավարման խորհուրդ՝ հիմնականում համաճարակաբաններից, մենեջերներից ու հետևում էր նրանց խորհուրդներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ