ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նեոսյուրվիվալիստները պատրաստվում են ապագա աշխարհին

Նեոսյուրվիվալիստները պատրաստվում են ապագա աշխարհին
01.07.2020 | 10:46

Նրանք վախենում են ավելի վատից ու գտնում են, որ աշխարհը մահացու վտանգի մեջ է, այդ պատճառով էլ պատրաստվում են խիստ զսպվածության, ավտարկիայի պայմաններում կյանքին՝ որքան հնարավոր է բնությանը մոտ: Կարո՞ղ են նրանք օգնել ավելի լավ ապագա կառուցել՝ գրում է Իսմայել Բինը Le Figaro-ում: 30-ամյա պրոֆեսիոնալ լուսանկարիչ Մարտենը օգտագործում է հրաշալի տեղանքը՝ մարզելու նետ ու աղեղով որսի իր հմտությունը: Վերջին 2 տարիներին նա պատրաստվում է ավելի դաժան կյանքի՝ ճգնաժամի դեպքում: «Ես սովորում եմ ապրել ինչպես իմ նախնիները»՝ բացատրում է նա: Ինչ-որ իրեր պատրաստել, սեփական գործիքներ, որսի գնալ, ձուկ որսալ. Ճանաչել ծառերն ու սնկերը: Մարտենն իրեն համարում է պրեպեր (անգլերեն prepping նախապատրաստում բառից), չափավոր սյուրվիվալիստների կամ վերապրողների նոր սերնդի ներկայացուցիչ: Նրանք հեռու են աշխարհաթողության կարծրատիպից, որ թաքնվում է բունկերում օրապահիկով ու ավտոմատ զենքերի հավաքածուով: Սյուրվիվալիզմը ծագել է 1960-ականներին՝ ամերիկյան նացիստական կուսակցության անդամ Կուրտ Սակսոնի դրոշի տակ: Այն ժամանակ ապագայի առաջ վախի մարմնավորում էր միջուկային պատերազմի սպառնալիքը և էմիգրացիայի ուրվականը՝ հատկապես Լատինական Ամերիկայից: «Այսօր մենք բոլորովին այլ տեսակետ ունենք,-վերլուծում է սոցիոլոգ, «Սյուրվիվալիզմ՝ պատրա՞ստ եք դու քաշխարհի վերջին» գրքի հեղինակ Բերտրան Վիդալը: - Պրեպերները պատրաստվում են պարբերական ճգնաժամերի»: Դա կարող են լինել էլեկտրաէներգիայի համընդհանուր անջատումը, տարերային աղետները կամ նույնիսկ բժշկական աղետները, ինչպես Сovid-19-ի պանդեմիան:


Շարժումը զարգացել է տնտեսական ճգնաժամերի ժամանակ, 1973-ին, 2008-ին: «Նեոսյուրվիվալիստը պահպանում է ինքնիշխան լինելու իրավունքը,-շարունակում է սոցիոլոգը: - Առաջ դա կատարվում էր պահածոներ ու զենք կուտակելով, հիմա ավելի նման է ամեն ինչից մենակ գլուխ հանելուն»: Ժամանակակից պրեպերները մերժում են վերապրելու հայեցակարգը, որ չափազանց հիշեցնում է ծայրահեղ աջերին: Նրանք նախընտրում են անգլոսաքսոնական վարկածը՝ դառնալով պրեպերներ կամ իրենց անվանելով նեոսյուրվիվալիստներ: «Նրանք չեն սովորում այն գիտելիքները,-ասում է անտրոպոլոգ Սեբաստիան Ռուն:-Նրանք չեն պատրաստվում դանակի կամ զենքի կիրառման դասընթաց անցնել, փոխարենը սովորում են ապրել ավտարկիայի պայմաններում»: Այս կենսակերպը հիմա գրավում է նույնիսկ Սիլիկոնյան հովտի բարձր տեխնոլոգիաների ոլորտի բոսսերին: Չնայած պրակտիկայի տարբերություններին, բոլորը համաձայն են աշխարհի վերջի գաղափարին այնպիսին, ինչպիսին մենք գիտենք: Այդ հասկացությունը մոտ է կոլապսալոգիային, որ նախատեսում է ինդուստրիալ քաղաքակրթության կործանումը: Յուրաքանչյուրը ցանկանում է պատրաստ լինել այդ անորոշ ապագային: Ավելի տարածված են դառնում վերապրման դասընթացները, որ միավորում են բոլոր տեսակներին: «Շատ դեպքերում դուք այնտեղ հանդիպում եք մարդկանց, որ ունեն սոցիալական կյանք, աշխատանք, բայց ստեպ-ստեպ պայծառատեսության կայծերի բռնկումներ են ունենում,-ասում է Դենի Տրիբոդոն՝ վերապրումի մասնագետը, որ կազմակերպում է դասընթացներ ամբողջ աշխարհում: -Ինձ մոտ կարող է գալ ինչ-որ տագնապած տղա, զինծառայող կամ փարիզեցի, որ երբեք կով չի տեսել: Պարզապես նրանք մյուսներից ավելի շատ են ցանկանում նախապատրաստել ապագայի աշխարհը»: Որոշ պրեպերներ բուշկրաֆտի երկրպագուներ են, որ բառացիորեն նշանակում է՝ անտառում ապրելու արվեստ և նշանակում է սովորել ապրել բնության մեջ, հինավուրց ու նոր հմտություններ յուրացնել՝ ինչպես թաքստոց պատրաստել անտառում, կրակ վառել կամ ջուր գտնել և դարձնել խմելու: Այս պրակտիկայով տարվածությունը վկայում է բնության հետ սկզբնական հարաբերություններին վերադառնալու ցանկությունը, նաև սեփական մարմնի զգացողությանը: «Դա երանելի միջոց է անհետանալու, սեփական որոշումներն ընդունելու ինքնատիպ բացակայության մասին ժամանակակից աշխարհում իր մահացու արագացումով»՝ նշում է Դավիդ Լե Բրետոնը՝ Ստրասբուրգի համալսարանի սոցիոլոգիայի և անտրոպոլոգիայի պրոֆեսոր և «Թաքնվել ինքդ քեզնից՝ ժամանակակից գայթակղություն» գրքի հեղինակը: Նրանք, որ երևակայում են բնությունը, հաճախ ապրում են բնությունից հեռու և վերադարձը համարում են համադարման:
Իսմայել Բին, Le Figaro


Հ.Գ. Սյուրվիվալիզմի ու նեոսյուրվիվալիզմի հիմքում մարդու ինքն իրեն հասկանալու ձգտումն է՝ կյանքի տարբեր պայմաններում՝ դիմադրունակության հմտությունների կուտակումը միայն արտաքին շերտն է, խորքում ժամանակակից աղմկոտ քաղաքակրթությունից ու քաղաքականությունից հանգիստ առնելու ձգտումն է առանց այֆոնների, համակարգիչների, հեռուստացույցների՝ առանց տեխնիկայի, ինչպես նախամարդն իր քարանձավում՝ տետ ա տետ բնության, կյանքի ու մահվան հետ: Մարդը որոնում է իր էությունը, որ հարմարվելով կյանքի պայմաններին, կորցրել է նախնական որակները, բայց ոչ այդ որակների գենային հիշողությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ