ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Այդ հոգ­նու­թ­յու­նը կյան­քի մա­սին

Այդ հոգ­նու­թ­յու­նը կյան­քի մա­սին
23.06.2020 | 01:42

Հու­նի­սի 21-ը բու­ժաշ­խա­տո­ղի օրն էր։ Կա­րող ենք ա­սել, որ բու­ժաշ­խա­տող­նե­րի կարևո­րու­թյու­նը զգում ենք ա­մեն օր, գնա­հա­տում ենք կամ դժ­գո­հում, լավ ու վատ ենք ա­սում, խու­սա­փում ենք կամ ա­մեն ա­ռի­թով թա­կում նրանց դու­ռը։ Կա­րող ենք նաև փաս­տել, որ մա­մու­լում հայ­տն­ված նյու­թե­րը բժիշկ­նե­րի մա­սին հիմ­նա­կա­նում աղմ­կա­հա­րույց դեպ­քե­րին էին վե­րա­բե­րում։ Լա­վը կամ քիչ է, կամ անն­կատ է մնում։


Հա­մա­վա­րա­կի օ­րե­րին մեկ այլ ա­ռեղծ­վա­ծա­յին շղարշ ստա­ցան ի­րենց կյան­քը վտան­գող, հան­գիս­տը կորց­րած սպի­տակ խա­լա­թով մար­դիկ։ Ցու­ցա­պաս­տառ­նե­րին նրանց նկար­ներն են, հա­մա­ցան­ցում նրանց լու­սան­կար­նե­րը։ Նրանք քնում են հի­վան­դա­նոց­նե­րի մի­ջանց­նե­րում՝ ոտ­քի վրա, կանգ­նած, հա­տա­կին նս­տած, նրանք չեն քնում․․․, և այդ հոգ­նու­թյու­նը կյան­քի մա­սին է։
Ռի­գա­յում կանգ­նեց­նում են բժշ­կի ար­ձա­նը։ Մեզ մոտ նոր եր­գեր են ստեղծ­վում։ Տե­սա­հա­լո­վակ­ներ նկա­րա­հան­վում, եր­գեր են ձոն­վում։ ՈՒ­շագ­րավ էր կա­մե­րա­յին ե­րաժշ­տու­թյան ազ­գա­յին կենտ­րո­նի կազ­մա­կեր­պած առ­ցանց հա­մեր­գը։ Հա­յաս­տա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գա­խում­բը, Հա­յաս­տա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չա­խում­բը, հնա­գույն ե­րաժշ­տու­թյան «Տա­ղա­րան» հա­մույ­թը, «Հո­վեր» պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չա­խում­բը և Երևա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չա­խում­բը հա­մեր­գով շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին բո­լոր բժիշկ­նե­րին, բուժ­քույ­րե­րին, շտա­պօգ­նու­թյան բու­ժանձ­նա­կազ­մե­րին, տեխ­նիկ­նե­րին, դե­ղատ­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րին և բո­լոր նրանց, ով­քեր հոգ են տա­նում մեր ա­ռող­ջու­թյան հա­մար:
Հա­մա­վա­րա­կը կանց­նի։ Կմ­նա պատ­մու­թյու­նը, ո­րի մութ ու լույս մի­ջան­ցք­նե­րում կշր­ջեն սպի­տակ խա­լա­թա­վոր­նե­րը։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 10007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ