Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու
02.06.2020 | 00:44
«Իմ քայլը» խմբակցությունը որոշում ու հստակեցնում է ամռան անելիքները: Օրերս իմքայլականները հավաքվել են ու մի քանի ժամանոց քննարկում ունեցել՝ զբոսաշրջությունից մինչև կորոնավիրուսին վերաբերող թեմաների շուրջ: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Իրատեսի»՝ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ Ավինյանը «գուժել» է՝ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու: «Փաստորեն, Փաշինյանն Ավինյանի հեռացման հարց չի դրել, այլապես նա չէր մասնակցի «Իմ քայլի» նիստին»,- նկատեցինք: «Դա չեմ կարող ասել, այդ հարցի շուրջ հարցուպատասխան չի եղել: Նիստի ընթացքում ամենատարբեր հարցերի են անդրադարձել: Պատգամավորներն ինչ-որ առաջարկներ են ներկայացրել, այնուհետև Ավինյանն է անդրադարձել երկրի՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ու տեղեկացրել, որ առաջիկայում որևէ դրական տեղաշարժի հույս պետք չէ ունենալ: Ասել է՝ պետք է սովորեք ապրել վիրուսի հետ ու պատրաստ լինեք օրական ավելացող մահերին»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն իրենք իրենց խոստովանել են նաև, որ տեղեկատվական հարթակում «պարտություն» են կրում, չի հաջողվում այնպես անել, որ թե՛ խմբակցության, թե՛ իշխող թիմի վարկանիշն անկում չապրի: Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետագա պաշտոնավարման հարցին, ապա այդ մասով թեև խոսակցություն չի եղել, բայց ակնհայտ է, որ պատգամավորներից շատերի համար ընդունելի չեն նրա ոչ մասնագիտական հայտարարություններն ու գործողությունները:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ