Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«Ռոման» 35 միլիոն եվրո կզոհաբերի՞ հանուն Մխիթարյանի

«Ռոման» 35 միլիոն եվրո կզոհաբերի՞ հանուն Մխիթարյանի
02.05.2020 | 17:55

«Ռոման» ֆուտբոլի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին իր կազմում պահելու համար «Արսենալին» գրավիչ գործարք կառաջարկի։ Ըստ իտալական լրատվամիջոցների` «Ռոման» պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերին կցել նաև 22-ամյա թուրք հարձակվող Չենգիզ Յունդերին: Հռոմի թիմը ֆուտբոլիստի հետ նաև կվճարի մոտ 10 միլիոն եվրո, որ ստանա Մխիթարյանին: Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ «Ռոմայի» սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են ունեցել: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը:


Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և հստակ ժամկետները չկան, թե երբ կվերսկսվի, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը անկախ նրանից, երբ այն կավարտվի: Transfermarkt-ը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատում է 20 միլիոն եվրո, մինչդեռ Յունդերի տրանսֆերը կազմում է 24 միլիոն եվրո։ Եթե «Ռոմայի» նման գործարքի մասին մտադրության տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, հանուն Մխիթարյանի, «Ռոման» պատրաստ է զոհաբերել Ա սերիայի ամենատաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստներից մեկին։ Յունդերին «Արսենալին» տրամադրելուց զատ «Ռոման» կվճարի նաև կլորիկ մի գումար։ Հնարավոր գործարքի մասին երեկ տեղեկություն էր տարածել նաև բրիտանական Express.co.uk պարբերականը։ «Ռոման» Յունդերին ձեռք է բերել 2017-ին թուրքական «Բաշաքշեհիր» ակումբից, որին վճարել էր 5 միլիոն եվրո։ Երեք տարում Յունդերը որակական զգալի աճ է գրանցել իտալական թիմում, նրա տրանսֆերային արժեքը 5 անգամ մեծացել է: Մեծ է հավանականությունը, որ մեկ մրցաշրջան անց Յունդերի տրանսֆերային արժեքը կկրկնապատկվի՝ հասնելով 50 միլիոն եվրոյի։ Ու փաստորեն, եթե հիմա «Ռոման» վաճառեր Յունդերի տրանսֆերը տեսականորդեն կարող էր մոտ 20 միլիոն եվրո շահույթ ստանալ, բայց․․․։ Եթե պարզ մաթեմատիկական հաշվակ կատարենք, կստացվի որ «Ռոման» Մխիթարյանի համար պատրաստ է 35 միլիոն եվրոյի զոհողության գնալ։ Ընդունենք, որ եթե գործարքը կայանա, կարելի կլինի որակել թերևս այս կերպ՝ ֆանտաստիկ։ Օրեր առաջ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վերահաստատել էր մտադրությունը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին թիմում պահելու մասին։ «Նախկինում ասել եմ, իսկ հիմա հաստատում եմ՝ ես ուզում եմ, որ Հենրիխ Մխիթարյանը մնա «Ռոմայում»։ Նա իր հերթին ցանկանում է կարիերան շարունակել «Ռոմայում»։


Համավարակի հետևանքով հիմա չնախատեսված դադար է, սակայն շուտով պետք է խոսենք «Արսենալի» ղեկավարության հետ։ Ես ուզում եմ շարունակել աշխատել Մխիթարյանի հետ։ Նա մեծագույն խաղացող է ու մեծագույն մարդ»,- Corrirere dello Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ֆոնսեկան։ Իտալական մամուլը բազմիցս էր գրել, որ «Ռոման» արդեն երկու անգամ մերժում է ստացել՝ Մխիթարյանի տրանսֆերի համար՝ առաջարկելով նախ՝ 10, այնուհետև 15 միլիոն եվրո: Լոնդոնյան ակումբը հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20-25 միլիոն եվրո ստանալ: Հիմա իրավիճակը բոլորովին այլ է։ Եթե «Ռոման» այս գործարքն առաջարկի «Արսենալին», մերժելն ուղղակի անմտություն կլինի։

Դիտվել է՝ 3150

Մեկնաբանություններ