ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Լրագ­րող­նե­րի վրա մատ թափ տվող­նե­րի թիվն ա­վե­լա­ցավ ևս մեկ չի­նով­նի­կով

Լրագ­րող­նե­րի վրա մատ թափ տվող­նե­րի թիվն ա­վե­լա­ցավ ևս մեկ չի­նով­նի­կով
28.04.2020 | 00:21

Վար­դե­նի­սի քա­ղա­քա­պետ Ա­րամ Մել­քո­նյա­նը ջղայ­նա­ցել է լրագ­րող­նե­րի վրա ու ո­րո­շել բո­լո­րիս գրո­ղի ծոցն ու­ղար­կել, ինչ է թե ի­րեն ան­հան­գս­տաց­նում ենք: Իշ­խա­նու­թյուն­նե­րին բնո­րոշ ան­զու­գա­կան մուն­նա­թով բա­ցատ­րում է՝ ժա­մա­նա­կը ոս­կի է, հար­ցազ­րույց տալ չի ցան­կա­նում: Հա­վաս­տիաց­նում է՝ կո­րո­նա­վի­րու­սի օ­ջախ դար­ձած քա­ղա­քում ա­վե­լի կարևոր գոր­ծով են զբաղ­ված, քան լրագ­րող­նե­րի զան­գե­րին պա­տաս­խա­նելն է: Սպոր­տս­մեն քա­ղա­քա­պե­տի՝ լրագ­րող­նե­րիս ուղղ­ված «ձոնն» ա­ռանց խմ­բագր­ման ենք ներ­կա­յաց­նում. «Հար­գե­լի լրատ­վա­մի­ջոց­ներ, մեր շտա­բը զբաղ­ված է էլ ա­վե­լի կարևոր հար­ցե­րով, այլ ոչ թե պա­տաս­խա­նել ձեր զան­գե­րին: Ոչ վաղ ան­ցյա­լում մի շարք լռագ­րող­ներ, որ հայտ­նում էին, թե ցան­կա­ցած ծանր պա­հին ձեր կող­քին ենք լի­նե­լու, ցա­վոք, ապ­րի­լի 17-ից սկ­սած ոչ մի լրագ­րող Վար­դե­նիս չի մտել: Նս­տեք ձեր շքեղ տնակ­նե­րում և ե­ղեք ա­ռողջ»: Պա­րո­նը, ըստ երևույ­թին, ոգևոր­վել է վե­րա­դա­սի՝ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի լրագ­րող­նե­րին «կա­տա­ղած» ան­վա­նե­լու «լայ­վից» ու ո­րո­շել հետ չմ­նալ «թրեն­դից»: Ա­վե­լի շուտ՝ վար­չա­պե­տի աչ­քին բարձ­րա­նա­լու հա­մար վե­րա­հաս­տա­տել է նրա խոս­քե­րը: Լրագ­րող­ներս, ի­հար­կե, սո­վոր ենք տա­րա­տե­սակ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի ու պի­տա­կա­վո­րում­նե­րի, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ իշ­խա­նու­թյու­նը թշ­նա­մի­ներ է ո­րո­նել մեր շար­քե­րում, բայց, ան­կախ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի սեթևե­թանք­նե­րից, ու­րախ ու ջղա­յին պա­հե­րից, նյար­դա­յին վայ­րի­վե­րում­նե­րից, մեր աշ­խա­տանքն ենք ա­նում ու շա­րու­նա­կե­լու ենք ա­նել: Ինչ­քան էլ Փա­շի­նյա­նը մեզ «կա­տա­ղած», իսկ Վար­դե­նի­սի քա­ղա­քա­պե­տը՝ «դղյակ­նե­րի բնա­կիչ» ո­րա­կա­վո­րու­մը տա, միևնույն է, դրա­նից չենք ըն­կճ­վե­լու: Լրագ­րողն ու լրատ­վա­մի­ջոցն են ո­րո­շում՝ ինչ­պես ներ­կա­յաց­նել ի­րա­դար­ձու­թյու­նը կամ խն­դի­րը, հետևա­բար, պա­րոն քա­ղա­քա­պետ, վե­րա­նա­յեք Ձեր ոչ բա­րեն­պաստ աշ­խա­տաոճն ու ա­ռանց պի­տա­կա­վո­րում­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցեք լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ: Տնից դուրս գա­լով, թե ա­ռանց դրա, հե­ռա­խո­սա­զան­գով, թե նա­մա­կագ­րու­թյամբ կկազ­մա­կեր­պենք մեր աշ­խա­տան­քը, դա Ձեր մտա­հոգ­վե­լու խն­դի­րը չէ: Ձեր իսկ ո­ճով ա­սած՝ հան­գիստ Ձեր գոր­ծին ան­ցեք՝ զերծ մնա­լով մեզ լրագ­րու­թյան «մաս­տեր-կլաս­ներ» տա­լու մո­լուց­քից. Ձեր ա­մե­նա­վե­րա­դա­սը՝ Փա­շի­նյա­նը, դա լա­վա­գույնս է ա­նում:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ