Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Որքան արագ լավ ապրելու խայծը կուլ տվեցին

Որքան արագ լավ ապրելու խայծը կուլ տվեցին
25.04.2020 | 22:23

Այս իշխանության հորինած «Քաղաքացու օրն» էր այսօր։ Երկու տարի առաջվա քաղաքացին, որ հպարտ էր ու ապրում էր երջանիկ երկրում, շարունակու՞մ է իրեն այդպես զգալ։ Երկու տարի հետո անձամբ Նիկոլ Փաշինյանը բավական շատ մարդկանց «հեղափոխությունից» հիասթափվածներ հայտարարեց, իսկ ում մասին էլ չխոսեց, նրանք ժամանակին էլ ոգևորված չէին այդ իշխանափոխությամբ։


Սակայն այսօր էականը քաղաքացու զգացողությունը չէ, որովհետև իրական բարեփոխումների ճանապարհը բարդ է ու շատերին գուցե տհաճ լինի, այլ ինչ է արել այս իշխանությունն այս երկու տարվա ընթացքում, որ մարդիկ իսկապես երջանիկ ապրեն։ Երջանկությունը չափելի չէ, բայց իշխանության պարագայում դա կարելի է նժարներին դնել կատարված խոստումների, բարեփոխումների հետ միասին։ Խոստումները մնացել են օդում, իսկ իրական բարեփոխումների մասին անգամ ավելորդ է խոսել։ Ավելացել են շատախոսությունը, մարդկանց անկարևոր թեմաներով անընդհատ շեղելու մեթոդները, տնտեսությունը ոչ մի լուրջ, թռիչքաձև աճ չունեցավ, ինչպես խոստանում էին, ներդրումները չհոսեցին, իսկ դրա անգամ թույլ նշանները հօդս ցնդեցին վիրուսի վերահաս վտանգի պատճառով։ Հիմա քաղաքացին իր քաղաքացու օրով ինչի՞ առջև է կանգնած, ինչի՞ էր ձգտում ու ինչի՞ հասավ։ Բայց, ցավոք, սա դեռ ամենը չէ, շուտով տնտեսական խնդիրների ողջ ծանրությունը մնալու է նրա ուսերին ու այդ պահին գուցե հասկանա, թե արագ բարեկեցիկ կյանք ունենալու խայծը որքան հեշտ կուլ տվեց։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ