«Յուվենտուս»-ը մտադիր է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին առաջարկել գլխավորել թուրինյան ակումբը՝ գրում են իտալական ԶԼՄ-ները: «Յուվենտուս»-ի ղեկավարությունը փորձելու է օգտագործել «Ռեալի»- տարաձայնությունները և Զիդանին վերադարձնել «Յուվենտուս»` մարզչի կարգավիճակում: Իտալական ակումբն արդեն կապ է հաստատել Զիդանի հետ, նրա պայմանագիրը «Ռեալ»-ի հետ ավարտվում է 2022-ին: