«Հանրությունը հաղթել է ոչ միայն մարտի, այլ նաև դիվանագիտական դաշտում»
17.04.2020 | 00:16
Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդարացված է համարում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին մասնակցելու իր որոշումը: Ազգային ժողովում ձևավորված հանձնաժողովի անդամները երեկ՝ ապրիլի 16-ին, շուրջ 5 ժամ հարցեր են ուղղել հանրապետության երրորդ նախագահին:
«Նիստն ընթացել է նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ ՈՒրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ։ Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ ձեզանից յուրաքանչյուրի հարցին պատասխանելու, որովհետև դրանք այնքան կարևոր իրադարձություններ էին, որ ոտքի վրա անհար է հասնել այն նպատակին, որ ես ունեմ: Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հանրությանն իրական ու հավաստի տեղեկություններ հայտնել ռազմական գործողությունների մասին»,- հավելում է Սարգսյանը:
Նա վստահեցնում է՝ պատրաստակամ է ոչ միայն հանձնաժողովի անդամների, այլ նաև լրագրողների հարցերին պատասխանելու: Հարցերը, սակայն, հստակեցնում է, պետք է բացառապես ապրիլյան պատերազմին վերաբերեն, քաղաքականության մասին դեռևս չի խոսի. «Պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին, որովհետև նպատակ ունեմ հանրությանը հավաստի տեղեկություններ հասցնելու ապրիլյան ռազմական գործողությունների մասին, որտեղ մեր հանրությունը հաղթել է ոչ միայն մարտի, այլ նաև դիվանագիտական դաշտում»:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ նաև ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, նույնպես փաստում է՝ հանդիպումն անցել է հանդարտ ու կառուցողական մթնոլորտում: Քոչարյանը դրական է համարում Սարգսյանի այցն ու ընդգծում. «Հանձնաժողով երրորդ նախագահի այցից հետո պետք է այցելեն նաև այն պաշտոնյաները, որ մինչ այս հրաժարվել են: Խոսքը Յուրի Խաչատուրովի մասին է: Սերժ Սարգսյանն ինքն էլ ասաց, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր: Փոխանցեց՝ մինչև այստեղ գալը խոսել է Յուրի Խաչատուրովի հետ և ասել՝ ճիշտ կլիներ, որ գար մեզ հետ հանդիպման։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի՝ մեզ մոտ լինելուց հետո, ճիշտ կլինի, որ Յուրի Խաչատուրովն էլ գա և պատասխանի իրեն վերաբերող հարցրին»: Հանձնաժողովի նախագահը հստակեցնում է՝ «Սարգսյանից իրենք ստացել են բոլոր այն հարցերի պատասխանները, որ փոխանցել է Սերժ Սարգսյանը, բայց դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն, և ամբողջական կլինեն այն դեպքում, երբ հանձնաժողովում լսեն բոլոր պաշտոնյաներին»։ Հավելում՝ Սերժ Սարգսյանը նույնպես պաշտոնյաների անուններ է տվել, որոնք ունեն մի շարք հարցերի պատասխաններ։
«Նա իրեն ուղղված հարցերին պատասխանել է այնքանով, որքանով տիրապետում է, բայց բաներ կան, որ կարող է և չհիշել կամ իրեն զեկուցած չինեն։ Հիմա մեզ հետաքրքիր է՝ չեն զեկուցե՞լ, թե՞ չի հիշում։ Կգա մի օր, երբ այս ձայնագրությունները, որոնք հարստացնում են ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունները, ամբողջական կլինեն ու հանրությանը հասանելի: Սերժ Սարգսյանը բավական պատրաստված էր և մինչև մեր աշխատանքների սկսվելը ներածական խոսքով հանդես եկավ, որը կկցվի մեր եզրակացությանը»,- նշում է պատգամավորն ու ամփոփում՝ Սարգսյանի պատասխաններն ինչ-որ չափով նոր բացահայտումներ են արել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ