ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒղ­տի պա­րը կամր­ջի՞ն է բռ­նում

ՈՒղ­տի պա­րը կամր­ջի՞ն է բռ­նում
10.04.2020 | 12:40
Աստ­ված հո­գա­ցել էր Ա­դա­մի բո­լոր հոգ­սե­րը. դրախ­տում գե­ղեց­կու­թյան նիր­վա­նա էր։ Մե­նակ էր Ա­դա­մը։ Կո­ղոսկ­րից Աստ­ված ըն­կեր հա­նեց նրա հա­մար, սա­կայն զգու­շաց­րեց` չու­տել չա­րի ծա­ռից: Կե­րավ, թաքն­վեց: Աստ­ված նա­յեց, տե­սավ` դրախ­տը դա­տարկ է։ Ձայն տվեց` ու՞ր ես, Ա­դա՛մ: Ա­դա­մը դուրս ե­կավ թաքս­տո­ցից, ա­ռաջ ե­կավ ու ա­սաց` ա­հա ես, Տեր: Բայց դա ար­դեն այլ Ա­դամ էր, որ պետք է վտար­վեր դրախ­տից:
Մով­սե­սը բարձ­րա­ցավ Սի­նա։ Այն­տե­ղից պետք է ի­ջեց­ներ Տաս­նա­բա­նյան` ՈՒխ­տի տա­պա­նա­կը: Ե­գիպ­տո­սից աստ­վա­ծա­յին հրաշ­քով դուրս ե­կած, Կար­միր ծո­վը կտ­րած-ան­ցած, երկ­նա­յին մա­նա­նա ճա­շա­կած ժո­ղո­վուր­դը հոգ­նեց 40 օր Մով­սե­սին սպա­սե­լուց, հարց­րեց Ա­հա­րո­նին.
-ՈՒ՞ր է այն մար­դը, որ մեզ հա­նեց Ե­գիպ­տո­սից։ Նա չկա, մեզ ա­ռաջ­նորդ է պետք։
ՈՒ... գտավ իր ա­ռաջ­նոր­դին. ինչ­քան ոս­կի ու­ներ, ձու­լեց (իսկ ոս­կին խոր­հր­դա­պատ­կերն է ներ­սում ե­ղած գան­ձի), ստաց­վեց հաստ մռու­թով ոս­կե հորթ։ Իր ներ­սից ծն­ված էու­թյան ա­ռաջ Ե­գիպ­տո­սից դուրս ե­կած ժո­ղո­վուր­դը խո­նարհ­վեց, եր­կր­պա­գեց ու օր­գիա սկ­սեց նրա շուր­ջը:
Վասն ո­րու՞ ենք այս ա­մե­նը պատ­մում: Վասն այն, որ Ար­մա­գե­դո­նից ա­ռաջ աշ­խարհն իր ներ­սից հա­նեց ոչ թե «ոս­կե հորթ», այլ… փոք­րի՜կ, ան­տե­սա­նե­լի, ա­նոր­սա­լի մի պս­տիկ վի­րուս, ո­րը շր­ջեց-շար­ժեց ողջ աշ­խար­հը, բո­լո­րին և դա այն ժա­մին, երբ գի­տու­թյունն ու մարդ­կա­յին միտ­քը, ա­վե­լի ստույգ Աստ­ծո ա­րա­րա­ծը բա­բե­լո­նյան աշ­տա­րա­կը շի­նել, հա­սել էր Աստ­ծո դռա­նը` թա­կում էր այն, ու­տում էր խն­ձո­րը, օր­գիա­ներ ա­նում բո­լոր կար­գի «ոս­կե հոր­թե­րի» շուր­ջը. տղա­մար­դուն կին սար­քում, կնո­ջը` տղա­մարդ, և այդ ա­մե­նի վերջ­նա­կան պատ­կերն ու­նե­ցավ վի­րու­սի տեսք, ո­րի հա­խից աշ­խար­հը չի կա­րո­ղա­նում գալ, և որ­քան էլ պն­դենք, թե դա հա­մաշ­խար­հա­յին մեծ նա­խա­գիծ էր` ստեղծ­ված աշ­խար­հի տե­րե­րի կող­մից` աշ­խարհն «ա­վե­լորդ»` ծեր, հի­վանդ, խո­ցե­լի, բա­րո­յա­կան խմ­բե­րից բեռ­նա­թա­փե­լու, խա­ղի տե­րը, ա­սել ենք, նրանք չեն, այլ մար­դուն իր պատ­կե­րին վե­րա­դարձ­նող Ա­րա­րի­չը, ո­րը «մեծ հա­վա­սա­րու­մով» հա­վա­սա­րեց­րեց բո­լո­րին, ո­րով­հետև «հա­մաշ­խար­հա­յին­նե­րի» ստեղ­ծած վի­րու­սը կար­ծես թե մու­տա­ցիա է ապ­րել և ան­կան­խա­տեսե­լի վար­քա­գիծ է դրսևո­րում, և ինչ-որ մի պա­հից դուրս է ե­կել «վե­րահս­կո­ղու­թյու­նից»:
Բո­լորն աշ­խար­հում սպա­սում են. երբ է լի­նե­լու հի­վան­դու­թյան պի­կը, ո­րից հե­տո կլի­նի ան­կու­մը։ Նկա­տենք` մինչ Չի­նաս­տա­նը անկ­ման փու­լում է, Ռու­սաս­տա­նում և ԱՄՆ-ում կո­րը նոր-նոր բարձ­րա­նում է, իսկ Ի­րա­նում որևէ կերպ կո­րը նվա­զում չի գրան­ցում (հաս­կա­նա­լի է, չէ՞, ին­չու):
Դառ­նանք մեզ` ցա­վա­լի ար­ձա­նագր­մամբ. հա­յոց իշ­խա­նա­կան մետ­րերն ինչ­պես սկ­սե­ցին, այն­պես էլ ցան­կա­նում են ա­վար­տել: Թե որ­քան ան­պա­տաս­խա­նա­տու գտն­վե­ցին մե­զա­նում հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի սկզ­բին, թե ինչ­պես մեծ­բե­րա­նու­թյու­նը դարձ ու­ղիղ ճա­նա­պարհ ա­րեց այս «հպարտ» իշ­խա­նու­թյան հա­մար, թե ինչ­պես հա­նուն իր ամ­բի­ցիա­նե­րի զոհ տվեց մի ողջ եր­կիր` հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վի գնա­լով, մե­կու­սաց­ման գոր­ծըն­թա­ցը շա­բաթ­նե­րով հե­տաձ­գե­լով, չենք անդ­րա­դառ­նա: Թե ին­չու ան­ցավ ար­տա­կարգ ռե­ժի­մի, հե­տո նույն­քան էլ ար­տա­կարգ ռե­ժի­մով ձեռ­նա­մուխ ե­ղավ մարդ­կանց տե­ղո­րոշ­ման օ­րեն­քի հապշ­տապ ըն­դուն­մա­նը, ան­չափ տրի­վիալ է. միակ ու գերն­պա­տա­կը ի­րա­կան վի­ճա­կը թաքց­նելն էր, հի­վանդ­նե­րի ու մահ­վան թվե­րը կոծ­կե­լը, ի­րենց պատ­կե­րով «հորթ ձու­լե­լը», ժո­ղովր­դին ստի­պե­լը, որ «պար գան» ի­րենց հոր­թի ու իշ­խա­նու­թյան շուրջ:
ՈՒ հի­մա, երբ այդ գոր­ծըն­թացն ի­րենց ձեռքն են ա­ռել, փոր­ձում են ի­րենց պատ­կե­րով երկ­րորդ «հոր­թը ձու­լել». հի­մա էլ թվե­րը կեղ­ծում են, որ­պես­զի ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը շուտ ոչ ևս ա­նեն, ո­րով­հետև տն­տե­սու­թյունն ա­հա­վոր կո­լապ­սի մեջ է, պե­տու­թյու­նը չի կա­րո­ղա­նում «հաց» ա­պա­հո­վել, «հոր­թի տե­սա­րան­նե­րից» էլ հոգ­նած, սո­ված ժո­ղո­վուր­դը քիչ-քիչ սկ­սում է ի­րա­վի­ճա­կը հաս­կա­նալ, ուս­տի «հայ­րե­նի» իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձում են ստեղ­ծել պատ­կեր, թե ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նում քիչ-քիչ ստա­բի­լա­նում է, և դա այն դեպ­քում, երբ մաս­նա­գետ­նե­րը բարձ­րա­ձայ­նում են, որ Հա­յաս­տա­նում կո­րը պի­կին կհաս­նի ապ­րի­լի 20-ից մինչև 30-ը` լա­վա­գույն դեպ­քում:
Հա­ջորդ «տե­սա­րան­նե­րը» նույն­պես պա­կաս ա­ղե­տա­լի չեն. իշ­խա­նու­թյուն­նե­րը, ան­գամ այս պայ­մա­նե­րում, չեն մո­ռա­ցել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի մա­սին, և նոր օ­րի­նա­գիծ են մշա­կում` վասն այդ: Ի դեպ. ե­թե այն­պես ստաց­վի, որ ար­տա­կարգ ռե­ժի­մը ամ­սի 14-ին վե­րաց­վի, «հայ­րե­նի» իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է կր­կին սկ­սեն ՍԴ դա­տա­վոր­նե­րին «նվիր­ված» հան­րաք­վեի գո­րծըն­թա­ցը, հե­տևա­­բար` «Ա­յո»-ի քա­րո­զար­շա­վը…
Աբ­սու՞րդ է: Ա­մենևին ո՛չ: Օ­րի­նա­չա­փու­թյուն է... ի­րենց հա­մար, ինչ­պես օ­րի­նա­չա­փու­թյուն է ապ­րի­լյան հաղ­թա­նա­կած պա­տե­րազ­մի, ի­րենց խոս­քով` քն­նիչ հանձ­նա­ժո­ղով` Սերժ Սարգ­սյա­նի «հրա­վեր­քը»:
ՈՒղ­տի պա­րը կամր­ջի՞ն է բռ­նում: ՈՒղ­տի­նը չգի­տենք, բայց սա­տա­նա­յի­նը` հաս­տատ:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 5585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ