ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում

Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում
16.03.2020 | 00:26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի տարածման սպառնալիքը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում: Սպիտակ տանը լրագրոցների հետ ճեպազրույցում նա ասաց, որ հատուկ դրությունը թույլ կտա իշխանության դաշնային ու տեղական մարմիններին ավելի լավ համակարգել գործողությունները համաճարակի պայմաններում: Նրա խոսքով՝ բժիշկները կստանան լրացուցիչ կես միլիոն ախտորոշիչ տեստեր հաջորդ շաբաթվա սկզբին և 5 միլիոն 1 ամսում: Թեպետ նախագահի կարծիքով՝ այդ տեստերը հազիվ թե պետք գան: Հայտարարությունը հնչեց ի պատասխան քննադատության, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը չի կարողանում ապահովել կորոնավիրուսի զանգվածային տեստավորումը: Թրամփը նշեց, որ հրամանը լայն իրավասություններ է տալիս առողջապահության նախարարին, որ սահմանափակված չի լինեու որոշ օրենքներով ու կանոնակարգերով, դա թույլ կտա գործել առավել ճկուն ու արագ, մասնավորապես՝ արագացնել նոր հիվանդանոցների բացումը և բուժման նոր մեթոդների տեստավորումը: Արտակարգ դրությունը Թրամփին թույլ է տալիս մինչև 50 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին Ազգային աղետների դեմ պայքարի հիմնադրամից, նաև հնարավորություն է տալիս դաշնային իշխանություններին առավել արդյունավետ համակարգել գործողությունները նահանգների ու տեղական իշխանությունների հետ: Մի քանի նահանգներում արդեն ձեռնարկվել են վարակի տարածման նվազեցման միջոցառումներ՝ փակվել են դպրոցները, արգելվել են բազմամարդ հավաքները և մարզական միջոցառումները: Առայժմ ԱՄՆ-ում Covid-19-ով վարակի 1700 դեպք կա, 40-ը՝ մահացու: Ուրբաթ օրը Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ կորոնավիրուսով հիվանդ աշխատակից ունեն Վաշինգտնոի շտաբ-բնակարանում: ԱՄՀ-ի աշխատակիցներին արտոնվել է աշխատել տնից՝ մինչև հաջորդ հրահանգավորում:
BBC


Հ.Գ. Արտակարգ դրության ռեժիմը կարգավորվում է 1988-ին ընդունված Ստաֆորդի ակտով և իրավունք է տալիս ԱՄՆ նախագահին միանձնա որոշումով հանձնարարել արտակարգ իրավիճակներում կառավարման վարչությանը հատուկ միջոցներ ձեռնարկել ազգային մասշտաբի աղետների հետևանքները կանխելու համար: Դոնալդ Թրամփը մի քանի անգամ օգտվել է Ստաֆորդի ակտից՝ արտակարգ իրավիճակ է հայտարարվել Կալիֆորնիայի անտառային հրդեհների դեմ և Միջին Արևելքի ջրհեղեղների դեմ պայքարի նպատակով: Բարաք Օբաման հատուկ դրություն էր հայտարարել խոզի գրիպի դեմ պայքարի նպատակով:
Հարց՝ ինչու՞ Հայաստանի Ազգային ժողովը չի ընդունում օրենք, որը կկարգավորի պետական կառույցների գործունեությունը համաճարակների պարագայում՝ սահմանելով՝ երբ է հայտարարվում համաճարակ, որ կառույցը ինչ պետք է անի, մասնավորապես՝ Սահմանադրության և գործող օրենքների սահմաններում՝ սահմանելով նաև պատասխանատվություն այն քաղաքացիների նկատմամբ, որ կխախտեն հատուկ դրության ռեժիմը և իրենց գործողություններով հասարակական վտանգի աղբյուր կդառնան: Օրինակները արդեն ունենք՝ սկսած Էջմիածնից: Հանձնաժողով ստեղծելը, որի որոշումները կրիայի արագություն ունեն և չեն հասնում իրավիճակի հետևից, ձևականություն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ