ԱՄՆ-ը կենսաբանական զենքի մշակման առաջատարներից է
04.03.2020 | 20:45
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ 2018 թ. հոկտեմբերի սկզբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաներ ունի աշխարհում և շարունակում է մեծացնել Ռուսաստանի ու Չինաստանի սահմանների մերձակայքում դրանց քանակը:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 4-ին մի հաղորդագրությամբ նշել է. «ԱՄՆ-ը ոչ միայն նախկին խորհրդային հանրապետություններում, այլև ամբողջ աշխարհում շարունակում է մեծացնել իր կենսաբանական լաբորատորիաների տարողությունը, դրանք արդիականացնում է և վերահսկում միկրոօրգանիզմների նմուշների ազգային հավաքածուները»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր Վրաստանում, Ռուսաստանի հետ սահմանին մերձակա տարածքներում կենսաբանական բնագավառում ԱՄՆ-ի ծավալած ռազմական գործունեության մասին: Ռուսաստանի կառավարության գնահատումների համաձայն, ԱՄՆ-ն կենսաբանական փորձարկումներ է իրականացնում Վրաստանում:
Վրաստանի անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն 2018 թ. սեպտեմբերի կեսերին Մոսկվա կատարած ուղևորության ընթացքում ասել էր. «Փաստեր կան այն մասին, որ Վրաստանում գտնվող լաբորատորիաներում ԱՄՆ-ը մարդկանց վրա գաղտնի փորձարկումներ է իրականացնում»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության 2018 թ. հոկտեմբերի 4-ի հաղորդագրության մեջ նշված է, որ կենսաբանական փորձարկումների փաստը արձանագրված է նաև ՄԱԿ-ի պաշտոնական զեկույցներում: Մի շարք հրապարակումների համաձայն, Պենտագոնի նման կենսալաբորատորիաներ են գործում նաև Աֆղանստանում, Իրաքում և այլ երկրներում:
Չինաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի բռնկումը, որը վերածվում կամ արդեն վերածվել է պանդեմիայի (համաշխարհային համաճարակի), մեզ դրդեց հիշել 2 տարի առաջ հրապարակված այս տեղեկությունները` չնայած նրան, որ ԱՄՆ-ի իշխանություններն օրերս, «Ֆրանս Պրես» գործակալության (AFP) փոխանցմամբ, հայտարարել են, թե սոցիալական ցանցերում Ռուսաստանի հետ կապված հազարավոր հաշիվներ չինական կորոնավիրուսի վերաբերյալ տագնապալի ու կեղծ հաղորդագրություններ են տարածում: Սոցիալական ցանցերում Ռուսաստանի հետ կապված հազարավոր հաշիվնե՞ր… Եվս մեկ հիշեցում.
Դեռ 2018 թ. հոկտեմբերի 5-ին բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթը բացահայտել է կենսաբանական նոր զենքեր արտադրելու ԱՄՆ-ի բանակի ծրագիրը. «Գիտնականները զգուշացրել են, որ միջատների օգնությամբ վիրուսների տարածման ԱՄՆ-ի բանակի ծրագիրը կարող է հանգեցնել միկրոկենսաբանական զենքերի նոր տեսակի արտադրության»:
«ԱՄՆ-ի բանակի այս նախագծի բացահայտմամբ հնարավոր է, որ աշխարհի այլ երկրներն էլ, որպես վիրուսային հարձակումների դիմաց կանխարգելիչ միջոց, նման քայլեր ձեռնարկեն»,-հավելել է «Ինդիփենդենթը»:
Օրաթերթը գրել է, որ այս մրցակցությունը բարձրացնելու է աշխարհի տարբեր կետերում կենսաբանական պատերազմի ծագման հավանականությունը:
«Ֆրանս Պրես» գործակալության տեղեկացմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերը հայտարարել է, որ ապատեղեկատվության ռուսական քարոզարշավը տարածում է դավադրության անհիմն տեսություններ կորոնավիրուսի բռնկման գործում ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ: Մասնավորապես, խոսքն այն պնդումների մասին է, որ COVID-19-ը ԿՀՎ-ի կողմից արտադրված կենսաբանական զենք է, և վիրուսի տարածումը Միացյալ Նահանգների կողմից «Չինաստանի դեմ տնտեսական պատերազմ վարելու փորձ է»:
Ճշտենք` ոչ թե փորձ, այլ միջոց է, քանի որ Չինաստանի արդեն իսկ կրած վնասներն ահռելի են, իսկ առաջիկայում դրանք կարող են հասնել մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր միլիարդ դոլարի, գուցե և ավելի։
Ռիկերի խոսքերով, Ռուսաստանը մտադիր է «տարաձայնություն սերմանել ու ներսից ոչնչացնել ամերիկյան ինստիտուտներն ու միությունները»:
«Տարածելով կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն, ռուսական չարամիտները դարձյալ որոշել են սպառնալիքի տակ դնել հանրային անվտանգությունը, շեղել ուշադրությունը գլոբալ բժշկա-սանիտարական օգնությունից»,- ասել է նա:
Ըստ Ռիկերի, ռուսական քարոզարշավն առաջ մղելու համար կեղծ հաշիվներ են հայտնվել Twitter-ում, Facebook-ում, Instagram- ում, ընդ որում, մի քանի օտար լեզուներով:
Թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտի աշխատակիցը «սոցիալական ցանցերի ռուսական տիրույթում առկա հազարավոր հաշիվներ» ասելու փոխարեն, «սոցիալական ցանցերում Ռուսաստանի հետ կապված հազարավոր հաշիվներ» ասելով, ի՞նչ է նկատի ունեցել, որևէ կերպ պարզաբանված չէ ու մնում է անհասկանալի:
Ի հեճուկս Ռիկերի, նախ ընդգծենք, որ վերոնշյալ տագնապալի տեղեկությունների կեղծ լինելն ապացուցված չէ, դրանք փաստացի հերքված չեն, առկա է ընդամենը մերկապարանոց հերքում, ինչպիսին հենց իր վերոնշյալ հերքումն է: Ճիշտ է, ոչ ոք ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կամ Միացյալ Նահանգների մեկ այլ հատուկ ծառայության որևէ աշխատակցի գործի վրա չի բռնել, և հանգիստ կարելի է ասել` «ձեռքիս չես բռնել, գող չեմ»:
Երկրորդ. նոր կորոնավիրուսը (թերևս, փորձնական տարբերակ հանդիսացած ու հետագայում կատարելագործված կորոնավիրուսն ընդհանրապես) արդյոք հենց ԿՀՎ-ի՞ կողմից արտադրված կենսաբանական զենք է, թե՞ մեկ այլ հատուկ, գաղտնի ծառայության, էական չէ: Կարևորն այն է, որ ԱՄՆ-ում այդպիսի վիրուս ստեղծելու հնարավորություն ունեն ինչպես ԿՀՎ-ն, այնպես էլ մի շարք այլ հատուկ, փակ կամ գաղտնի ծառայություններ, ԱՄՆ-ում և այդ երկրից դուրս գործող ամերիկյան կենսալաբորատորիաներ, ընդ որում, նաև Պենտագոնի ենթակայության ներքո գտնվող:
Խնդիրը, ահա, հենց վերը նշվածի տեսանկյունից պետք է դիտարկել, ինչպես նաև այն, որ ԿՀՎ-ն կամ 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբերին Չինաստանի դեմ տնտեսական պատերազմ վարող ԱՄՆ-ը լիովին ունեին ՉԺՀ-ին ծնկի բերելու, առնվազն ահռելի վնաս պատճառելու և թուլացնելու շարժառիթ, թեկուզ, կենսաբանական զենքի կիրառմամբ: Ա՛յն, որ ԱՄՆ-ը, ի դեպ, ինչպես և Իսրայելը, աշխարհի այն պետություններից են, որոնք իրենց այս կամ նպատակին հասնելու համար միջոցների միջև խտրություն չեն դնում, հայտնի է գրեթե ողջ աշխարհին: Հիշենք, թեկուզ, ԱՄՆ-ի կողմից զանգվածային բնաջնջման մեկ այլ զինատեսակի կիրառումը` 1945 թ. Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծությունն ատոմային ռումբերով:
Նշենք նաև, որ Չինաստանին թուլացնելու, խեղճացնելու, նրա տնտեսական և ռազմական արագ զարգացումն առնվազն զսպելու ԱՄՆ-ի վերոնշյալ շահագրգռությունը ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմի դադարեցման (կարծում եմ, ժամանակավոր) համաձայնագրի ստորագրումից հետո էլ պահպանվում է:
Երրորդ. անհիմնը հենց Ֆիլիպ Ռիկերի այն հայտարարությունն է, թե Ռուսաստանը մտադիր է «տարաձայնություն սերմանել ու ներսից ոչնչացնել ամերիկյան ինստիտուտներն ու միությունները», որովհետև մի բան է սոցիալական ցանցերի ռուսական տիրույթում առկա հազարավոր հաշիվների կողմից ապատեղեկատվության տարածումը (եթե նույնիսկ համարենք, թե այն ապատեղեկատվություն է), և բոլորովին այլ բան նույն ապատեղեկատվության տարածումը Ռուսաստանի կողմից:
Բացի վերը նշվածից, անպատկերացնելի է, թե Ռուսաստանը կամ այդ հազարավոր հաշիվների օգտատերերն ինչպե՞ս կարող են տարաձայնություն սերմանելու և ամերիկյան ինստիտուտներն ու միությունները ներսից ոչնչացնելու անիրականանալի մտադրությունն ունենալ, չի կարելի առաջնորդվել նրանց խելացնորության կանխավարկածով: Նույնպես անհիմն և անհեթեթ է Ռիկերի կողմից «ռուսական չարամիտներին» հանրային անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու, գլոբալ բժշկա-սանիտարական օգնությունից ուշադրությունը շեղելու որոշում վերագրելը:
Ռուսաստանում արդեն պատասխանել են կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի վերաբերյալ պետդեպարտամենտի մեղադրանքին:
«РИА Новости»-ի տեղեկացմամբ, Ռուսաստանի Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը մեկնաբանել է կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի տարածման մեջ Ռուսաստանին կասկածելու վերաբերյալ (իրականում` մեղադրող.- Ա. Հ.) ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությունը::
«Տարբեր հաշիվներ կան, ներառյալ նրանց, ովքեր ամեն գնով բաժանորդներ են ձեռք բերում և տարածում տեղեկատվություն, որը պահանջարկված է, իսկ կորոնավիրուսի մասին տեղեկատվությունն առավել քան պահանջարկ ունի»,- ասել է նա:
Նովիկովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կենսաբանական զենք մշակում են մի շարք պետություններ, և ԱՄՆ-ն այս հարցում առաջատարներից է:
«Կա շահագրգիռ կողմերի մի զանգված` այդ մշակումներին մասնակցող այն առումով, որպեսզի իրենց հետազոտությունները կյանքի կոչեն ու տեսնեն, թե դրանցից ինչ է ստացվում»- ասել է պատգամավորը:
Դմիտրի Նովիկովն այսպիսով անուղղակիորեն հնարավոր է համարել COVID-2019-ի արհեստական ծագումը, կենսաբանական զենք լինելը, ինչպես նաև կենսաբանական զենք մշակող շահագրգիռ կողմերի կամ, թեկուզ, դրանցից մեկի կողմից կենսաբանական զենքի կիրառումը դրա արդյունավետությունը փորձարկելու (հավելենք` նաև հետագա կատարելագործման) նպատակով: Նոր կորոնավիրուսի պարագայում, Չինաստանին ահռելի վնաս պատճառելուն զուգահեռ, այո, կարող են լինել նաև կենսաբանական զենքի արդյունավետությունը փորձարկելու, ինչպես նաև այդ զենքի հետագա կատարելագործման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման նպատակները, բացառված չէ, որ ամիսներ կամ տարիներ հետո ի հայտ գա COVID-2019-ից որոշ չափով տարբերվող մի նոր կորոնավիրուս` արդեն ոչ միայն վարակելիության, այլև մահացության բարձր ցուցանիշով:
ՈՒշագրավ ևս մեկ փաստ. վերջին տեղեկությունների համաձայն, Միացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսի տարածման ռիսկը շարունակում է մնալ շատ ցածր: Այդ մասին հայտարարել է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Փետրվարի 26-ին Սպիտակ տանը հրավիրված մամուլի ասուլիսում նա միաժամանակ ասել է, որ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն ընթանում է «արագ» և «շատ լավ»…
Այժմ ձեռքի տակ բավարար ապացույցներ չունենալով, դեռ չենք հայտարարի, թե նոր կորոնավիրուսը Չինաստանի դեմ հենց ԿՀՎ-ի կամ ԱՄՆ-ի կողմից է կիրառվել, կարող ենք ընդամենը ենթադրել, կասկածել… Մանավա՛նդ, որ COVID-2019-ը, թեկուզ ամերիկյան ինչ-որ կենսալաբորատորիայում կամ ուրիշ տեղ մշակված, կարող էր գործի դրվել շահագրգիռ մեկ այլ պետության կամ կազմակերպության, օրինակ, Իսրայելի «Մոսադ»-ի, Մեծ Բրիտանիայի MI6-ի, մասոնական կամ Սորոսին ենթակա ինչ-որ կազմակերպության կողմից:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Իսրայելն անընդունելի պայմաններ է առաջադրել, արյունահեղությունը շարունակվում է
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
- Դեմ եմ Նիկոլին «բտ» ասելուն, «տղան» արժանիք է, նա այդ արժանիքը չունի
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-12
Մեկնաբանություններ