Դեղատներից սրբել-տարել են նաև սպիրտային հիմքով մաքրող լուծույթները
02.03.2020 | 20:31
Երևանի դեղատներում սպառվել են ոչ միայն բժշկական դիմակները‚ այլև սպիրտային հիմքով մաքրող նյութերը‚ գրիպի կանխարգելման այլ միջոցներ։ Մասնավորապես դեղատներում անհնար է գտնել «Ալկոգել‚ «Օքսոլին»‚ վերջինը կիրառում են շնչառական վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար։ Մարդիկ մեծ քանակությամբ գնում են սպիրտային հիմքով անձեռոցիկներն ու հեղուկ սպիրտը‚ և, ինչպես դեղատների աշխատողներն են վկայում‚ շատ շուտով կսպառվեն նաև դրանք։
Հայաստանում կորոնավիրուսի պաշտոնական գրանցումից հետո ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր մամուլի ասուլիսում նշեց‚ թե բժշկական դիմակների դեֆիցիտը ոչ միայն Հայաստանում է‚ այլև համաշխարհային խնդիր է։ Դա նաև պատճառաբանեց նրանով‚ որ Հայաստանում բժշկական դիմակների արտադրություն գոյություն չունի‚ մենք դրանք ներմուծում ենք։ Նկատենք‚ սակայն‚ որ‚ օրինակ, «Ալգոգելի» տեղական արտադրություն կա, և եթե նախարարը դիմակների հարցում արդարացում ունի‚ ապա «Ալկոգելի» դեֆիցիտն ինչու՞ է առաջացել‚ և ինչու՞ տեղական արտադրողը չի կարող բավարարել այս նյութի տեղական պահանջարկը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ