Երկիր մոլորակին հետապնդող գլոբալ տաքացման հետևանքով հալվում են նաև Գրելանդիայի սառցադաշտները: Հալոցքից առաջացած քաղցրահամ ջուրը կղզու էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է վաճառքի հանել:
Der Tagesspiegel գերմանական պարբերականը, հղում անելով էներգետիկայի նախարար Իես Սվանեի խոսքին, գրում է, որ նախարարությունը մտադիր է հալոցքից առաջացող ջուրը պահանջարկ ունեցող ապրանքի վերածել ու վաճառել այն:
Նշենք, որ գրենլանդական սառցե վահանի հալման գործընթացը կարող է ծովի մակարդակի բարձրացման ու եղանակի անկայունության պատճառ լինել: