Versace իտալական նորաձևության տունը, որ հայտնի է տարատեսակ կենդանիների կաշվից հագուստ ու այլ իրեր պատրաստելով, արտադրության մեջ այսուհետ հրաժարվում է օգտագործել կենգուրուի կաշի: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։
«Պատճառն Ավստարալիայում տեղի ունեցած տարերային անտառային հրդեհներն են, որոնց պատճառով միլիոնավոր կենդանիներ սատկեցին»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ նորաձևության տան որոշման մեջ մեծ ազեցություն են ունեցել իտալացի կենդանապաշտպանները:
Նշենք, որ Ավստրալիայում հրդեհները ոչնչացրել են ավելի քան 1 մլրդ կենդանիու, զոհվել է առնվազն 27 մարդ: