ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ազգը վտանգ­ված է, ո­րով­հետև վտանգ­ված են ՀՀ պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը

Ազգը վտանգ­ված է, ո­րով­հետև վտանգ­ված են ՀՀ պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը
10.12.2019 | 02:41
Աշ­խար­հում քրիս­տո­նեու­թյունն ա­ռա­ջի­նը որ­պես պե­տա­կան կրոն ըն­դու­նած Հա­յաս­տանն օ­րերս միա­ցավ Ըն­տա­նի­քի պաշտ­պա­նու­թյան հա­մաշ­խար­հա­յին շարժ­մա­նը։ Երևա­նի Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յի սկզբ­նա­մա­սից մեկ­նար­կած հան­րա­հա­վաք-եր­թը, սա­կայն, հաշ­վի առ­նե­լով մեր երկ­րի առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րը, իր կար­գա­խոս­նե­րով` «Հա­նուն հա­վա­տի, հա­նուն ըն­տա­նի­քի, հա­նուն հայ­րե­նի­քի», «Պաշտ­պա­նենք ազ­գը, հա­վա­տը, հայ­րե­նի­քը, ըն­տա­նի­քը», ինչ­պես նաև ար­ծար­ծած խն­դիր­նե­րով շատ ա­վե­լի ընդ­գր­կուն էր, քան զուտ ըն­տա­նի­քի պաշտ­պա­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյունն ըն­դգ­ծե­լը: Նպա­տա­կը ևս մեկ ան­գամ ազ­դա­րա­րելն էր մեր ազ­գի դեմ ի­րա­կա­նաց­վող ար­ժե­հա­մա­կար­գա­յին պա­տե­րազ­մին դի­մա­կա­յե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին, հա­մա­պա­տաս­խան ու­ղերձ­նե­րի հղու­մը` հա­մա­պա­տաս­խան հաս­ցեա­տե­րե­րին:
Հայ­կա­կան ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան «Կամք» հա­սա­րա­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյան, «Լույս» տե­ղե­կատ­վա­կան-վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի և մտա­հոգ այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը նվիր­ված հան­րա­հա­վաք-եր­թից ա­ռաջ Ա­րա­րա­տյան հայ­րա­պե­տա­կան թե­մի ա­ռաջ­նոր­դա­կան փո­խա­նորդ Նա­վա­սարդ ար­քե­պիս­կո­պոս Կճո­յանն իր օրհ­նու­թյունն էր տվել Երևա­նի Սուրբ Եր­րոր­դու­թյուն ե­կե­ղե­ցու խոր­հր­դա­կա­տար տեր Մի­քա­յել քա­հա­նա Նու­րի­ջա­նյա­նին, որն էլ օրհ­նու­թյու­նը փո­խան­ցեց եր­թի մաս­նա­կից­նե­րին:
Ինչ­պես տո­ղե­րիս հե­ղի­նա­կի հետ զրույ­ցում նշեց «Լույս» տե­ղե­կատ­վա­կան- վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար Հայկ Այ­վա­զյա­նը, իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձում են Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի նոր­մե­րը ամ­րագ­րել այլ օ­րենք­նե­րի մի­ջո­ցով, օ­րի­նակ, այս տար­վա հոկ­տեմ­բե­րին ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը հա­վա­նու­թյուն է տվել Եվ­րո­պա­յի խոր­հր­դի մի կոն­վեն­ցիա­յի, ո­րը, ըստ էու­թյան, ման­կա­պիղծ­նե­րի պաշտ­պա­նու­թյան կոն­վեն­ցիա է, ար­տա­քին ու­ժե­րի ու նրանց հա­յաս­տա­նյան խա­մա­ճիկ­նե­րի կող­մից մեր երկ­րի դեմ ար­ժե­հա­մա­կար­գա­յին ագ­րե­սիա և ին­տեր­վեն­ցիա է ի­րա­կա­նաց­վում, սա պա­տե­րազմ է, և պա­տաս­խա­նը հա­մար­ժեք է լի­նե­լու։
«Սա մի­ջազ­գա­յին ակ­ցիա է, նպա­տակն ըն­տա­նի­քի ինս­տի­տու­տի պաշտ­պա­նու­թյունն է, բայց մեր դեպ­քում ոչ միայն դա,- ա­սաց Հայկ Այ­վա­զյա­նը:- Մեր դեպ­քում նպա­տակն ըն­տա­նի­քի ոչ միայն հոգևոր, այլև ֆի­զի­կա­կան պաշտ­պա­նու­թյունն է, այ­սինքն` պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի կազ­մա­քան­դու­մը, ո­րը հի­մա է տե­ղի ու­նե­նում, թու­լաց­նում է նաև մեր պաշտ­պա­նու­նա­կու­թյունն ար­տա­քին ագ­րե­սիա­յի դեպ­քում և ար­տա­քին սպառ­նա­լիք­նե­րի դի­մաց, և դա ևս սպառ­նա­լիք է հան­դի­սա­նում մեր ժո­ղովր­դի ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյան հա­մար: Հետևա­բար սա ակ­ցիա է` բարձ­րա­ձայ­նե­լու այն սպառ­նա­լիք­նե­րի մա­սին, ո­րոնք կան մեր ժո­ղովր­դի թե՛ ֆի­զի­կա­կան, թե՛ հոգևոր անվ­տան­գու­թյան նկատ­մամբ: Եվ­րո­պա­կան եր­կր­նե­րը թշ­նա­մի­նե­րով շր­ջա­պատ­ված չեն, ինչ­պես Հա­յաս­տա­նը, և չու­նեն ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյան այն խն­դիր­նե­րը, ինչ մենք»:
Ըստ Երևա­նի Սուրբ Եր­րոր­դու­թյուն ե­կե­ղե­ցու խոր­հր­դա­կա­տա­րի, բո­լոր դեպ­քե­րում, մենք, իբրև քրիս­տո­նյա­ներ, պետք է կա­րո­ղա­նանք Աստ­վա­ծաշն­չով ապ­րել իբրև քրիս­տո­նյա, պահ­պա­նե­լով թե՛ մեր հա­վա­տը, թե՛ մեր ըն­տա­նի­քը, թե՛ մեր մնա­ցած բո­լոր ար­ժեք­նե­րը:
«Մենք միշտ խն­դիր­ներ ու­նե­ցել ենք ըն­տա­նի­քի պահ­պան­ման, ար­ժեք­նե­րի պահ­պան­ման հետ կապ­ված, և մենք ա­ռա­վե­լա­բար, որ­պես քրիս­տո­նյա, պետք է կա­րո­ղա­նանք մեր ըն­տա­նիք­ներն Աստ­վա­ծաշն­չի լույ­սի ներ­քո տես­նել` որ­պես Քրիս­տոս և ե­կե­ղե­ցի հա­րա­բե­րու­թյուն, ինչ­պես Պո­ղոս ա­ռա­քյալն է իր ե­փե­սա­ցի­նե­րին ուղղ­ված նա­մա­կում ա­սում` ա­մու­սի­նը խոր­հր­դա­նիշն է Քրիս­տո­սի, կի­նը խոր­հր­դա­նիշն է ե­կե­ղե­ցու,- մի­ջո­ցառ­ման առն­չու­թյամբ մեր հար­ցին ի պա­տաս­խան ա­սաց տեր Մի­քա­յել քա­հա­նա Նու­րի­ջա­նյա­նը:- Այ­սինքն` սի­րո և հնա­զան­դու­թյան մեջ պետք է տես­նենք մեր ըն­տա­նիք­նե­րի ներ­կա­յու­թյու­նը, գոր­ծու­նեու­թյու­նը, և կա­րո­ղա­նանք Աստ­վա­ծաշն­չի լույ­սի ներ­քո պահ­պա­նել նաև այդ ար­ժե­հա­մա­կար­գը:
Պետք է հս­տակ գի­տակ­ցենք, որ թե՛ ազ­գի, թե՛ ե­կե­ղե­ցու, թե՛ հայ­րե­նի­քի հիմքն ըն­տա­նիքն է, ըն­տա­նի­քը ե­թե ու­նի ա­մուր հիմ­քեր, ե­թե ու­նի հա­վատ­քի, սի­րո, խո­նար­հու­թյան, հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան վրա հաս­տատ­ված հիմ­քեր, ու­րեմն կկա­րո­ղա­նանք ու­նե­նալ թե՛ հզոր հայ­րե­նիք, թե՛ հզոր ե­կե­ղե­ցի, թե՛ հզոր ազգ: ՈՒ­րեմն մշ­տա­պես կա­րո­ղա­նանք մեր հզո­րու­թյու­նը պահ­պա­նել ըն­տա­նի­քից սկ­սե­լով»:
Մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յի սկզբ­նա­մա­սից մեկ­նար­կած եր­թով շարժ­վե­ցին Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ, ՀՀ կա­ռա­վա­րու­թյան, ա­պա նաև ար­տա­քին գոր­ծե­րի, ինչ­պես նաև կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի շեն­քե­րի մոտ ի­րենց ա­սե­լիքն ա­սա­ցին, այ­նու­հետև ի­րենց կար­գա­խոս­նե­րը հն­չեց­րին և հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես ե­կան «Է­րե­բու­նի պլա­զա» բիզ­նես կենտ­րո­նի դի­մաց, որ­տեղ գտն­վում է Երևա­նում Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գրա­սե­նյա­կը: ՀՀ կա­ռա­վա­րու­թյան շեն­քի մոտ հան­դես գա­լով հայ­տա­րա­րու­թյամբ, Հայկ Այ­վա­զյանն ա­սաց. «Ազ­գը վտան­գն­ված է, ո­րով­հետև վտանգ­ված են ՀՀ պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը, ո­րոնք զավթ­վել են թշ­նա­մու գոր­ծա­կա­լա­կան ցան­ցի կող­մից, ի դեմս Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի, որն ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով, հետևո­ղա­կա­նո­րեն ի­րա­կա­նաց­նում է պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի ա­վեր, որ­պես­զի այդ ինս­տի­տուտ­նե­րը մեր երկ­րի հա­մար վճ­ռո­րոշ պա­հին ի վի­ճա­կի չլի­նեն դի­մա­կա­յե­լու ար­տա­քին ագ­րե­սիա­յին:
Հա­վա­տը վտանգ­ված է, ո­րով­հետև 2018-ի մա­յի­սից ի վեր, ան­նա­խա­դեպ հար­ձա­կում­նե­րի է են­թարկ­վում Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին, իսկ այս տա­րի սկիզբ դր­վեց ՀԱԵ-ի դեմ գոր­ծըն­թա­ցի երկ­րորդ փու­լին, ո­րին միա­ցավ Մեծ Բրի­տա­նիա­յի թա­գու­հու կա­ռա­վար­ման ներ­քո գտն­վող BBC լրատ­վա­մի­ջո­ցը։
Հայ­րե­նի­քը վտանգ­ված է, ո­րով­հետև վտանգ­ված է նրա մաս կազ­մող Ար­ցա­խը։ Ար­ցա­խի հար­ցում շուրջ 20 տա­րի ստա­տուս-քվոն պահ­պա­նած մեր եր­կու հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյուն­ներն այ­սօր հայ­տն­վել են մեր հայ­րե­նի­քի մաս կազ­մող Ար­ցա­խի կորս­տի առջև։
Ըն­տա­նի­քը վտանգ­ված է, ո­րով­հետև թշ­նա­մու գոր­ծա­կալ­ներն իշ­խա­նու­թյան մեջ փոր­ձում են անց­կաց­նել ըն­տա­նի­քի ինս­տի­տու­տի ոչն­չաց­մանն ուղղ­ված օ­րենք­ներ։
Վե­րոգ­րյալ սպառ­նա­լիք­նե­րից ել­նե­լով, ար­ձա­նագ­րենք հետևյա­լը.
1. Ցան­կա­ցած հե­ղա­փո­խու­թյուն կոր­ծա­նա­րար է և չա­րիք է ազ­գի հա­մար, ան­կախ այդ հե­ղա­փո­խու­թյան ան­վա­նու­մից, ան­կախ այն հայ­տա­րա­րող ու­ժից և ան­կախ թվա­ցյալ բա­րի նպա­տակ­նե­րից։ Ցան­կա­ցած հե­ղա­փո­խու­թյուն մա­նի­պու­լյա­ցիա է, իսկ ժո­ղո­վուր­դը այդ գոր­ծըն­թա­ցում միշտ խաբ­ված է։
Երկ­րի հա­մար պա­տե­րազ­մա­կան կամ օ­կու­պա­ցիա­յի ի­րա­վի­ճա­կում միակ գոր­ծըն­թա­ցը, որ­տեղ ժո­ղո­վուր­դը խաբ­ված չէ և ու­նի ի­րա­կան գի­տակց­ված մաս­նակ­ցու­թյուն, ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քարն է։
Իսկ խա­ղաղ պայ­ման­նե­րի հա­մար պետք է սահ­մա­նադ­րո­րեն ամ­րագր­վի գե­րա­կա կար­գա­վի­ճակ ու­նե­ցող միաս­նա­կան պե­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, ո­րով կսահ­ման­վեն մեր երկ­րի զար­գաց­ման ուղ­ղու­թյունն ու նպա­տակ­նե­րը։
2. Դա­րե­րով մեր ազ­գա­յին ինք­նու­թյու­նը պաշտ­պա­նած, ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազմ­նե­րում մեր ժո­ղովր­դին ո­գեշն­չած, եր­բեմն պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի դերն իր վրա վերց­րած Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին չի կա­րող ան­ջատ լի­նել պե­տու­թյու­նից և պե­տու­թյան կող­մից պետք է հա­տուկ պաշտ­պա­նու­թյան ներ­քո գտն­վի։ Ով պն­դում է հա­կա­ռա­կը, ա­նե­լիք չու­նի ՀՀ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում և դու­ռը թող դր­սից ծած­կի։
3. Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նից 104 տա­րի անց և Ադր­բե­ջա­նում հա­յե­րի կո­տո­րա­ծից 29 տա­րի անց ևս մեկ ան­գամ փաս­տենք, որ թուր­քը վայ­րագ թշ­նա­մի է, իսկ Ար­ցա­խում ադր­բե­ջա­նա­կան դրո­շը տես­նել ցան­կա­ցող հա­յա­տյաց Մեհ­րի­բան Ա­լիևան և իր նման­նե­րը Ար­ցա­խում կա­րող են լի­նել միայն ռազ­մա­գե­րու կար­գա­վի­ճա­կով։
4. Միա­սե­ռա­կա­նու­թյու­նը պղ­ծու­թյուն է, և այդ քա­րո­զը ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում ի­րա­կա­նաց­նե­լը ման­կապղ­ծու­թյուն է։ Հետևա­բար այդ քա­րոզն ի­րա­կա­նաց­նող­ներն ու դրա պաշտ­պան­նե­րը ման­կա­պիղծ­ներ են»։
«Հար­գե­լի հայ­րե­նա­կից­ներ, քույ­րեր և եղ­բայր­ներ,- դի­մե­լով ներ­կա­նե­րին` Երևա­նում Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գրա­սե­նյա­կի մոտ ա­սաց Հայկ Այ­վա­զյա­նը:- Ազ­գա­յին-հոգևոր և ա­վան­դա­կան ըն­տա­նե­կան ար­ժե­հա­մա­կար­գի եր­կու հե­նա­սյու­նե­րի՝ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու և ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի ոչն­չաց­մանն ուղղ­ված բա­ցա­հայտ կամ թա­քուն կեր­պով ի­րա­կա­նաց­վող քա­րոզ­չա­կան-ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րը մտել են ա­վար­տա­կան փուլ։
Մարդ­կանց ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան և ա­զա­տու­թյան կեղծ շղար­շի ներ­քո ի­րա­կա­նաց­վում են մար­դու հոգևոր և ֆի­զի­կա­կան այ­լա­սեր­մանն ուղղ­ված գոր­ծըն­թաց­ներ, մշակ­վում և ըն­դուն­վում են ըն­տա­նի­քի ինս­տի­տու­տի դեմ ուղղ­ված մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րեր, օ­րենք­ներ և այլ ի­րա­վա­կան ակ­տեր։
Տար­բեր այ­լա­սե­րում­նե­րի և միա­սե­ռա­կա­նու­թյուն կոչ­վող պղ­ծու­թյան պաշտ­պա­նու­թյամբ և բա­ցա­հայտ քա­րոզ­չու­թյամբ հան­դես են գա­լիս Հա­յաս­տա­նում հա­վա­տար­մագր­ված արևմտյան մի շարք եր­կր­նե­րի դես­պան­ներ, դես­պա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, Եվ­րա­միու­թյան հա­յաս­տա­նյան գրա­սե­նյա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ինչ­պես նաև ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներ, ՀՀ ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­ներ և այլ պաշ­տո­նյա­ներ։
2018 թվա­կա­նի մա­յիս ամ­սից ի վեր Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հոգևոր սպա­սա­վոր­նե­րի ու Վե­հա­փառ հայ­րա­պե­տի դեմ մի խումբ մարդ­կանց և կար­գա­լույծ հոգևո­րա­կան­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված քա­րոզ­չա­կան և անձ­նա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րը տե­ղա­վոր­վում են հան­րա­յին կյան­քում Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դե­րա­կա­տա­րու­թյան բարձ­րաց­ման առն­չու­թյամբ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րու­թյան հն­չեց­րած մտա­հո­գու­թյան տրա­մա­բա­նու­թյան մեջ:
Ա­ռայ­սօր Արևմուտ­քի ջան­քե­րը Հա­յաս­տա­նում ա­վան­դա­կան ըն­տա­նե­կան ըն­կա­լում­նե­րի ու քրիս­տո­նեա­կան բա­րո­յա­կա­նու­թյան նեն­գա­փոխ­ման, այ­լա­սե­րում­նե­րի օ­րի­նա­կա­նաց­ման, դրանց՝ որ­պես նորմ, ամ­րագր­ման գոր­ծում ո­րո­շա­կի չա­փով չե­զո­քաց­վել են առ­կա դի­մադ­րու­թյան շնոր­հիվ: Սա­կայն այ­սօր­վա նոր ի­րո­ղու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում դա այլևս բա­վա­րար չէ:
Գնա­հա­տե­լով բո­լոր մար­տահ­րա­վեր­նե­րը և առ­կա սպառ­նա­լիք­նե­րը, ար­ձա­նագ­րում ենք, որ տա­րի­ներ շա­րու­նակ պե­տա­կան և ազ­գա­յին ինս­տի­տուտ­նե­րի դեմ ի­րա­կա­նաց­վող այդ գոր­ծըն­թաց­նե­րը չհայ­տա­րար­ված պա­տե­րազ­մի դրսևո­րում­ներ են՝ ուղղ­ված ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի, հայ մար­դու ազ­գա­յին ինք­նու­թյան և բա­րո­յա­կա­նու­թյան, Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու, դրա հոգևոր սպա­սա­վոր­նե­րի, քրիս­տո­նյա­նե­րի, քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մա­կար­գի դեմ:
Սա մեզ պար­տադր­ված կե­նաց-մա­հու պա­տե­րազմ է: Մենք հս­տակ գի­տակ­ցում ենք, որ այդ պա­տե­րազ­մը մե­զա­նից յու­րա­քան­չյու­րի հա­մար Հայ­րե­նա­կան է, նոր Ա­վա­րայր: ՈՒս­տի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի, յու­րա­քան­չյուր ըն­տա­նիք ի­րա­վունք ու­նի և պար­տա­վոր է դի­մե­լու ինք­նա­պաշտ­պա­նու­թյան՝ պաշտ­պա­նե­լու մեր Հայ­րե­նիքն ու Ե­կե­ղե­ցին, հա­վատն ու ըն­տա­նի­քը, ար­ժեք­նե­րը, մեր ինք­նու­թյու­նը, ազ­գա­յին-հոգևոր ար­ժե­հա­մա­կար­գը, բա­րո­յա­կա­նու­թյու­նը, ար­ժա­նա­պատ­վու­թյունն ու պա­տի­վը:
Եվ մենք հա­վա­տում ենք, որ մեզ պար­տադր­ված այս պա­տե­րազ­մում ի­րա­կան ազ­գան­վեր ու­ժե­րի միա­բա­նու­թյամբ, մեր Տեր Աստ­ծո ա­ռաջ­նոր­դու­թյամբ, օգ­նու­թյամբ ու զո­րու­թյամբ մենք հաղ­թե­լու ենք»:
Հայ­կա­կան ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան «Կամք» հա­սա­րա­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյան հիմ­նա­դիր Վա­հագն Չա­խա­լյա­նը նույն­պես այն կար­ծի­քին է, որ հայ ա­վան­դա­կան ըն­տա­նի­քը միշտ էլ կա­րիք ու­նե­ցել է պաշտ­պա­նու­թյան, և այ­սօր ե­թե նման մո­դե­լով հայ ըն­տա­նի­քը հա­սել է մեզ, շնոր­հիվ նրա է, որ մեր նախ­նի­նե­րը լավ գի­տակ­ցե­լով, թե հայ ա­վան­դա­կան ըն­տա­նի­քը որ­քան կարևոր է ազ­գի հա­րատևու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար, ա­մեն գնով պաշտ­պա­նել են մեր ըն­տա­նիք­նե­րի ա­վան­դա­կան մո­դե­լը:
«Այ­սօր ա­վե­լի շատ է վտանգ­ված հայ ա­վան­դա­կան ըն­տա­նի­քը, ո­րով­հետև 2018 թվա­կա­նի հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո գլո­բա­լիստ­նե­րը և հե­ղա­փո­խու­թյան մաս­նա­կից­նե­րից ԼԳԲՏ հա­մայն­քը հայտ ներ­կա­յաց­րին, թե քա­նի որ ի­րենք փայ ու­նեն կա­տար­վա­ծում, հետևա­բար և դրա ար­դյուն­քում նույն­պես պետք է ի­րենց մաս­նա­բա­ժի­նը և ար­տո­նու­թյունն ու­նե­նան ընդ­հա­նուր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մե­մատ,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց Վա­հագն Չա­խա­լյա­նը:- Ա­վե­լին` նրանք պա­հան­ջում են, որ ի­րենց այդ ա­ռա­վե­լու­թյունն ամ­րագր­վի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­սդ­րու­թյան մեջ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մամբ, մի շարք օ­րենք­նե­րի ըն­դուն­մամբ: Այս փաս­տից, ինչ­պես նաև այլ ի­րո­ղու­թյուն­նե­րից ել­նե­լով, մենք զգում ենք, որ հայ ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի մո­դելն այ­սօր հար­վա­ծի տակ է»:
Վե­րոն­շյալ հան­րա­հա­վաք-եր­թը որ­քան էլ իր անհ­րա­ժեշ­տու­թյամբ, նպա­տա­կադր­մամբ, բարձ­րաց­րած հար­ցե­րով կարևոր, խո­շոր մի թե­րու­թյուն ու­ներ` սա­կա­վա­մարդ էր: Պատ­ճա­ռը կազ­մա­կերպ­չա­կան թե­րա­ցումն էր, բայց ա­ռա­վե­լա­պես մարդ­կանց ան­տար­բե­րու­թյու­նը: Մար­դիկ մեր օ­րե­րում դար­ձել են ան­տար­բեր, ին­չը, ըստ քրիս­տո­նեու­թյան, մե­ծա­գույն մեղք է: Ա­վե­լորդ չեմ հա­մա­րում մեջ­բե­րել Երևա­նի Սուրբ Ան­նա ե­կե­ղե­ցում ս. թ. դեկ­տեմ­բե­րի 1-ին հա­վա­տա­վոր հո­տին ուղղ­ված տեր Զե­նոն քա­հա­նա Բար­սե­ղյա­նի զո­րա­վոր քա­րո­զից մի հատ­ված.
«Մենք, ար­դյոք, օ­րի­նակ ծա­ռա­յո՞ւմ ենք ի­րենց մեր գործ­նա­կան հա­վա­տով… Մենք, ար­դյոք, պայ­քա­րում և մա­քա­ռո՞ւմ ենք մեր հա­վատ­քի հա­մար, թե միայն խո­սում ենք, երբ որ կոչ է լի­նում ոտ­քի կանգ­նե­լու:
Այս վեր­ջերս, ե­թե չեմ սխալ­վում, այդ հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի հետ կապ­ված մի քա­նի ան­գամ հա­վաք էր, քա­նի՞ հո­գի մաս­նակ­ցեց այդ հա­վաք­նե­րին… Մի՞­թե Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հա­վա­տա­ցյալ­նե­րը 1ՕՕ հո­գի են, կամ 2ՕՕ հո­գի են, կամ 1000 հո­գի են: Մենք շատ ենք և մենք զո­րա­վոր ենք, բայց մենք ա­ռա­վել սի­րում ենք խո­սել, քան թե գոր­ծել: Մե­ղադ­րել որևէ մե­կին պետք չէ, ա­մեն մե­կը իր գործն ու­նի ա­նե­լու, մենք չենք ո­րո­շում ի­րենց ի­րա­վուն­քը կամ մեր ի­րա­վուն­քը, նրանք ու­նեն ի­րենց ա­նե­լի­քը ա­նե­լու, մենք ու­նենք մեր ա­նե­լի­քը ա­նե­լու: Մեր ցան­կու­թյամբ ոչ մի բան չի փոխ­վի, բայց մեր հա­վատ­քով բխած ա­րար­քով և գործ­նա­կան հա­վատ­քով ա­մեն բան պի­տի փոխ­վի»:
Ինչ­պես նշեց Զե­նոն քա­հա­նա Բար­սե­ղյա­նը, Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին այն զո­րա­վոր պատ­վարն է, ո­րը պա­հում է Հա­յոց հո­ղը ջր­հե­ղե­ղից ու միշտ է պա­հե­լու, բայց մենք էլ մեր գործ­նա­կան ներ­կա­յու­թյամբ այդ պատ­վա­րի հա­մար պետք է թի­կունք լի­նենք, որ­պես­զի ա­ռա­վել ամ­րու­թյուն տա մեզ, որ­պես­զի մենք էլ կա­րո­ղա­նանք մե՛ր կյան­քով, մե՛ր վար­քով, մե՛ր գոր­ծով, մե՛ր խոս­քով ա­մե­նուր քա­րո­զել Քրիս­տո­սին և պայ­քա­րել Քրիս­տո­սով:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ