ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նաև ռե­կորդ­նե­րով նշա­նա­վոր­ված խա­ղեր

Նաև ռե­կորդ­նե­րով նշա­նա­վոր­ված խա­ղեր
29.11.2019 | 03:43

Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նի խմ­բա­յին հին­գե­րորդ տու­րի հան­դի­պում­նե­րը հի­սուն տո­կոս ճշ­տու­թյամբ ե­կան պա­տաս­խա­նե­լու, թե որ թի­մերն են պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու փլեյ օ­ֆում: Դրանք են՝ «Յու­վեն­տու­սը», «Բար­սե­լո­նը», «Ման­չեստր Սի­թին», «Բա­վա­րիան», «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», «Լայպ­ցի­գը», «Տո­տեն­հե­մը», Մադ­րի­դի «Ռեա­լը»: Աս­վածն, ի­հար­կե, չի նշա­նա­կում, թե խմ­բա­յին ա­վար­տա­կան­նե­րը գե­րա­զան­ցա­պես ձևա­կան բնույթ են կրե­լու: Չի նշա­նա­կում նաև այն պատ­ճա­ռով, որ եվ­րո­պա­կան գրանդ­նե­րի, նրանց մերձ կանգ­նած բարձ­րա­կարգ թի­մե­րի ան­վան ի­րենց հե­ղի­նա­կու­թյու­նը վեր է ե­թե ոչ ա­մեն ին­չից, ա­պա առն­վազն շա­տու­շատ բա­նե­րից: Ի մի­ջի այ­լոց սույ­նը հաս­տատ­վեց և կա­յա­ցած հան­դի­պում­նե­րում, երբ թվում էր, թե ա­ռանձ­նա­պես գլուխ ցա­վեց­նե­լու հարկ չկա:

A ԽՈՒՄԲ
79-րդ րո­պեին Բեն­զե­ման, ո­րը Զի­նե­դին Զի­դա­նի հայ­րե­նա­կի­ցը լի­նե­լով նաև նրա թա­լիս­մանն է, նեղ օ­րե­րի փր­կի­չը, «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» հետ դի­մա­կա­յու­թյու­նում խփեց իր ու հան­դիպ­ման երկ­րորդ գոլն ու գրե­թե կաս­կած չկար, որ «ար­քա­յա­կանն» ա­ռա­ջին հան­դիպ­ման (3:0) պար­տու­թյան մուռն է հա­նում: Սա­կայն Բեն­զե­մա­յի երկ­րորդ գո­լից եր­կու րո­պե անց, ըն­դա­մե­նը եր­կու րո­պեում, փա­րիզ­ցի­նե­րը վե­րա­կանգ­նե­ցին հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը: Քիչ է ա­սել, թե սա մադ­րիդ­ցի­նե­րի հա­մար շոկ էր, որ­քան էլ թիմն իր օր­վա մր­ցակ­ցի հետ լու­ծել է խմ­բա­յի­նից դուրս գա­լու խն­դի­րը:
«Գա­լա­թա­սա­րայ»-«Բրյու­գե» մր­ցակ­ցու­թյու­նում թուր­քա­կան ա­կում­բը չկա­րո­ղա­ցավ օգտ­վել սե­փա­կան դաշ­տի ա­ռա­վե­լու­թյու­նից ու խու­սա­փել ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կո­ղի ան­պատ­վա­բեր դե­րից: Հյու­րե­րը խա­ղի հա­շի­վը հա­վա­սա­րեց­րել են հա­վե­լյալ ժա­մա­նա­կում՝ 1:1: Դա­տե­լով այն բա­նից, որ «Գա­լա­թա­սա­րա­յի» վեր­ջին հան­դի­պու­մը «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» հետ է ու այն էլ նրա դաշ­տում, թուր­քե­րը դժ­վար թե չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նին հրա­ժեշտ տան:
B ԽՈՒՄԲ
Խմ­բա­յին ա­նա­ռար­կե­լի ա­ռա­ջա­տար «Բա­վա­րիան» տո­նեց հին­գե­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կը՝ վեց ան­պա­տաս­խան գն­դակ ու­ղար­կե­լով տան­տե­րե­րի՝ «Ցր­վե­նա զվեզ­դա­յի» դար­պա­սը: Պո­կեր է ձևա­կեր­պել փայ­լուն մար­զա­վի­ճա­կում գտն­վող Ռո­բերտ Լևան­դովս­կին: Նշենք, որ նա այդ գո­լե­րը խփել է 14 րո­պեի ըն­թաց­քում, իր կա­տար­մամբ խա­ղար­կու­թյու­նում մր­ցա­կից­նե­րի դար­պաս­նե­րի գրավ­ման թի­վը հասց­նե­լով 46-ի ու 3 նի­շով շր­ջան­ցե­լով մյուն­խե­նյան ա­կում­բում Թո­մաս Տու­խե­լի ու­նե­ցած լա­վա­գույն ցու­ցա­նի­շը:
Սեն­սա­ցիա­յի հե­ղի­նակ էր հա­վակ­նում դառ­նալ Լոն­դոն մեկ­նած «Օ­լիմ­պիա­կո­սը», ո­րը հան­դիպ­ման ա­ռա­ջին խա­ղա­կե­սի ա­ռա­ջին մա­սում պար­զա­պես ապ­շեց­րել է «ազն­վա­կան­նե­րին»՝ նրանց դար­պա­սի եր­կուան­գա­մյա խո­ցու­մով: Ի­րա­վի­ճա­կը փր­կե­լու հա­մար Մոու­րի­նիոն հար­կադր­ված վե­րա­դա­սա­վո­րում­ներ է ա­րել թի­մի կազ­մում ու ձե­ռագ­րում և հա­սել ա­վե­լի քան ցան­կա­լի ար­դյուն­քի: Վերջ­նա­հաշ­վում ար­ձա­նագր­վել է 4:2 հա­շի­վը (դուբլ է հե­ղի­նա­կել Հա­րի Քեյ­նը՝ դառ­նա­լով հե­ղի­նա­կա­վոր այս խա­ղար­կու­թյու­նում ա­մե­նաա­րա­գը քսան գոլ հե­ղի­նա­կած (24 խա­ղից) թիվ մեկ ֆուտ­բո­լիս­տը), իսկ հետևան­քը ե­ղել է խմ­բա­յին երկ­րորդ ու­ղեգ­րի նվա­ճու­մը: Նշենք, որ այս­տեղ ինտ­րի­գը պահ­պան­ված է նրա­նով, որ Եվ­րո­պա­յի լի­գա­յի ու­ղեգ­րի տի­րա­կա­լի հար­ցը կո­րոշ­վի «Օ­լիմ­պիա­կոս»-«Ցր­վե­նա զվեզ­դա» դի­մա­կա­յու­թյու­նում:
C ԽՈՒՄԲ
Մր­ցու­մա­յին ա­ռա­ջին օր­վա թերևս ա­մե­նա­խո­շոր ա­նակն­կալն ար­ձա­նագր­վեց Ման­չեստ­րում, տե­ղի հա­մա­նուն թի­մի ու «Շախ­տյո­րի» առ­ճա­կա­տու­մում՝ 1:1: Այս ա­նակն­կալ ոչ-ո­քին ուկ­րաի­նա­կան թի­մին հնա­րա­վո­րու­թյուն տվեց վեց միա­վո­րով մնա­լու երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, սա­կայն սա դեռևս չի նշա­նա­կում Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում կյան­քը շա­րու­նա­կե­լու ե­րաշ­խա­վոր­ված ու­ղե­գիր, քա­նի որ Զագ­րե­բի «Դի­նա­մո­յին» հյու­րըն­կա­լած «Ա­տա­լան­տան» մր­ցակ­ցին պար­տու­թյան մատ­նեց 2:0 հաշ­վով ու միա­վոր­նե­րի թի­վը հասց­րեց 4-ի, ին­չը նշա­նա­կում է, որ «Շախ­տյո­րի» ու հինգ միա­վոր ու­նե­ցող օր­վա իր մր­ցակ­ցի հետ դեռևս կա­րող է գոր­ծոն լի­նել: Ե­թե չըն­դգ­ծենք էլ, ա­վե­լի քան հաս­կա­նա­լի է, որ այս­տեղ կե­նաց-մա­հու ար­ժեք է ու­նե­նա­լու ա­ռա­ջի­կա­յում կա­յա­նա­լիք «Շախ­տյոր»-«Ա­տա­լան­տա» դի­մա­կա­յու­թյու­նը, թե­պետ միան­շա­նակ չես կա­րող ա­սել, թե Զագ­րե­բի «Դի­նա­մո­յի» հետ ու­նե­նա­լիք ար­տագ­նա դի­մա­կա­յու­թյու­նում ինչ­պի­սին կլի­նի Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի ու­ղե­գի­րը վա­ղօ­րոք ձեռք գցած «Ման­չեստր Սի­թիի» դիր­քո­րո­շու­մը:
D ԽՈՒՄԲ
«Յու­վեն­տուս»-«Աթ­լե­տի­կո» դի­մա­կա­յու­թյու­նում Դիե­գո Սի­մեո­նեի սա­նե­րի հաղ­թա­նա­կը միան­շա­նակ լու­ծում էր իս­պա­նա­կան ա­կում­բի հե­տա­գա մաս­նակ­ցու­թյու­նը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյա­նը, սա­կայն կող­մե­րի ա­ռա­ջին մր­ցակ­ցու­թյու­նում ի­տա­լա­ցի­նե­րի փաս­տա­ցի հաղ­թա­նա­կը ոչ-ո­քիի վե­րա­ծած իս­պա­նա­ցի­նե­րի ա­րածն ակն­հայ­տո­րեն ծանր նստ­վածք էր թո­ղել տան­տե­րե­րի հո­գում: Ար­ձա­նագր­վել է նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ, ար­տա­կարգ գե­ղեց­կու­թյան գոլ է հե­ղի­նա­կել Պաու­լո Դի­բա­լան (մի­ջան­կյալ նկա­տենք, որ ամ­բող­ջա­կան հան­դի­պում է անց­կաց­րել Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն, ով վեր­ջերս բա­վա­կան սր­ված հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի գլ­խա­վոր մար­զիչ Մա­րու­սիո Սա­րիի հետ): «Աթ­լե­տի­կոն» փաս­տո­րեն դա­տա­պարտ­ված է խմ­բա­յին վեր­ջին խա­ղում լոկ լու­ծե­լու իր հիմ­նա­կան խն­դի­րը, և ռու­սա­կան ֆուտ­բո­լի ող­բեր­գու­թյունն այն է, որ խմ­բա­յին վեր­ջի­նում Յու­րի Սյո­մի­նի գլ­խա­վո­րած «Լո­կո­մո­տի­վը» մր­ցե­լու է իս­պա­նա­կան գրան­դի հետ: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ այս խմ­բից Եվ­րո­պա­յի լի­գա­յի ու­ղեգ­րի տեր կդառ­նա Մոսկ­վա­յում ռու­սա­կան ա­կում­բի նկատ­մամբ 2:0 հաշ­վով հաղ­թա­նա­կի հա­սած, վեց միա­վոր ու­նե­ցող գեր­մա­նա­կան «Բա­յե­րը»:
E ԽՈՒՄԲ
Վեր­ջին ժա­մա­նակ­ներս «Լի­վեր­պու­լին» հաղ­թած միակ թի­մը Կառ­լո Ա­չե­լո­տիի «Նա­պո­լին» է (2:0), որն ի դեպ ան­հաս­կա­նա­լի վայ­րի­վե­րում­նե­րով է հան­դես գա­լիս ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում ու, ինչ­քան ժա­մա­նակ է, ան­գամ լա­վա­գույն վե­ցյա­կի մաս կազ­մե­լու բախ­տին չի ար­ժա­նա­նում: Ինչևէ: Այս խա­ղում «մեր­սի­սայդ­ցի­նե­րը» բնա­կա­նա­բար պի­տի փոր­ձեին ռևան­շի հաս­նել, սա­կայն ար­դյունքն այն ե­ղավ, որ ըն­դա­մե­նը կա­րո­ղա­ցան խու­սա­փել պար­տու­թյու­նից: Լի­վեր­պուլ­ցի­նե­րի հա­վա­քած 10 միա­վո­րը հար­կավ նրանց հնա­րա­վո­րու­թյուն կտա հան­դի­պում­նե­րը շա­րու­նա­կե­լու Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում, սա­կայն նրանք թերևս ծանր քն­նու­թյուն ու­նեն հանձ­նե­լու ա­ռա­ջի­կա­յում, որ­տեղ մր­ցա­կից են ու­նե­նա­լու սե­փա­կան հար­կի տակ հան­դես ե­կող «Զալց­բուր­գին», ո­րը տու­րի խա­ղում հյու­րըն­կալ­վել էր «Գեն­կին» ու պար­տու­թյան մատ­նել 4:1 հաշ­վով՝ միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 7-ի: Երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում նեա­պոլ­ցի­ներն են՝ 9 միա­վոր:
F ԽՈՒՄԲ
Խմ­բա­յին եր­կու դի­մա­կա­յու­թյու­նում էլ գրանց­վել է 3:1 հա­շի­վը, ու ոչ մեկն էլ օ­րի­նա­չա­փու­թյու­նից դուրս չէ: Հյու­րըն­կա­լե­լիս «Բար­սե­լո­նը» պար­տու­թյան է մատ­նել 7 միա­վո­րով մինչ այդ իր շն­չին ծան­րո­րեն նս­տած Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յին», ար­տագ­նա­յում Պրա­հա­յի «Սլա­վիա­յի» հետ նույնն է ա­րել «Ին­տերն» ու հա­վա­քել դորտ­մունդ­ցի­նե­րի ու­նե­ցա­ծի չափ: Ար­դյուն­քում բա­ցա­ռիկ նշա­նա­կու­թյուն է ձեռք բե­րել տու­րի վեր­ջին՝ «Ին­տեր»-«Բար­սե­լոն» մր­ցակ­ցու­թյու­նը, որ­տեղ հաղ­թա­նակն օ­դի պես անհ­րա­ժեշտ է ի­տա­լա­կան թի­մին, իսկ կա­տա­լո­նյան ա­կում­բի հա­մար առ­ճա­կա­տումն այն­քա­նով է կարևոր, որ մեջ­տե­ղում գրանդ ա­կում­բի ու­նե­ցած հե­ղի­նա­կու­թյան հարցն է: Այդ դի­մա­կա­յու­թյու­նում բար­սե­լոն­ցի­նե­րը շատ հան­գիստ կա­րող են աս­պա­րեզ չհա­նել ի­րենց «ծանր­քա­շա­յին­նե­րին», սա­կայն սա «Ին­տե­րի» հա­մար դեռևս ե­րաշ­խա­վոր­ված հաղ­թա­նակ չի նշա­նա­կում, ինչ­պես որ ե­րաշ­խա­վոր­ված հաղ­թա­նակ չի նշա­նա­կում պրա­հա­ցի­նե­րի հետ սե­փա­կան հար­կի տակ «Բո­րու­սիա­յի» ու­նե­նա­լիք հան­դի­պու­մը, քան­զի նրանց ա­պա­գա հյու­րերը ցույց են տվել ի­րենց ո­րա­կյալ թիմ լի­նե­լը:
G ԽՈՒՄԲ
Սկ­սենք նրա­նից, որ ինքն ի­րեն բարդ խնդ­րի ա­ռաջ կանգ­նեց­րած գեր­մա­նա­կան թի­մը «Բեն­ֆի­կա­յի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում տի­տա­նա­կան ջան­քեր թա­փեց գո­նե մեկ միա­վոր վաս­տա­կե­լու հա­մար, քա­նի որ ըն­թաց­քում զի­ջում էր 0։2 հաշ­վով: Գրանց­ված 2:2-ը «Լայպ­ցի­գի» միա­վոր­նե­րի թի­վը հասց­րեց 10-ի՝ պոր­տու­գա­լա­ցի­նե­րին գործ­նա­կա­նում գրե­թե զր­կե­լով ան­գամ Եվ­րո­պա­յի լի­գա­յում հան­դես գա­լու հույ­սից: Ա­սում ենք գրե­թե, ո­րով­հետև այս­տեղ բա­վա­կա­նին բարդ հաշ­վար­կի անհ­րա­ժեշ­տու­թյուն կլի­նի հնա­րա­վոր բո­լոր տար­բե­րակ­նե­րը նկա­տի ու­նե­նա­լու հա­մար, ո­րոն­ցից մե­կով ընդ­հուպ չի բա­ցառ­վում Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում հան­դի­պում­նե­րը շա­րու­նա­կե­լու «Բեն­ֆի­կա­յի» հնա­րա­վո­րու­թյու­նը: Ինչ վե­րա­բե­րում է «Զե­նիթ»-«Լիոն» դի­մա­կա­յու­թյա­նը, ռուս­ներն ա­վե­լի հա­ջո­ղակ ե­ղան (2:0) ու միա­վոր­նե­րով (7) հա­վա­սար­վե­ցին օր­վա ի­րենց մր­ցակ­ցին: Հա­վե­լենք, որ «Լիո­նը» հյու­րըն­կա­լե­լու է «Լայպ­ցի­գին», սանկ­պե­տեր­բուրգ­ցի­ներն ու­նե­նա­լու են լավ էլ ծան­րա­գույն պոր­տու­գա­լա­կան վո­յաժ:
H ԽՈՒՄԲ
Հզոր կր­քե­րի բա­խու­մով ա­ռանձ­նա­ցավ «Վա­լեն­սիա»-«Չել­սի» խա­ղը: Խփե­լով դի­մա­կա­յու­թյան ա­ռա­ջին ու վեր­ջին գն­դակ­նե­րը՝ իս­պա­նա­ցի­ներն ըն­դա­մե­նը խու­սա­փե­ցին պար­տու­թյու­նից՝ ըն­թաց­քում մի ան­գամ էլ ան­հա­ջող ի­րա­կա­նաց­նե­լով 11-մետ­րա­նո­ցը: Եվ այ­նուա­մե­նայ­նիվ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի եր­կու ու­ղեգ­րին հա­վակ­նող ե­րեք թի­մե­րից ա­ռանձ­նա­պես վատ վի­ճակ է ստեղծ­վել հենց վա­լեն­սիա­ցի­նե­րի հա­մար, ով­քեր ա­վար­տա­կան տու­րում նրա իսկ դաշ­տում մր­ցա­կից են ու­նե­նա­լու «Ա­յաք­սին», որն ար­տագ­նա­յում 2:0 հաշվով պար­տու­թյան մատ­նեց «Լի­լին» ու տա­սը միա­վո­րով գլ­խա­վո­րում է խմ­բա­յի­նը: «Վա­լեն­սիան» ու «Չել­սին» ու­նեն ու­թա­կան միա­վոր:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն

Դիտվել է՝ 5378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ