Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կստանա «Ոսկե գնդակ-2019»-ը՝ հայտնում է Transfermarkt-ը:
Քվեարկությունն ավարտվել է նոյեմբերի 9-ին: Գերմանական կայքն իր վիճակագրության բաժնում թարմացրել է արգենտինացու մրցանակները, որտեղ նրա անվան դիմաց ավելացվել է նաև «Ոսկե գնդակ-2019»-ը: «France Football»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին` Փարիզում: