Twitter սոցիալական ցանցի հիմնադիր Ջեք Դորսին հայտարարել է, որ սոցիալական ցանցում շուտով ամբողջովին արգելվելու է քաղաքական գովազդ տեղադրել: Այս մասին գրում է ռուսական Газета-ն:
«Մեր սոցիալական ցանցում քաղաքական հայտարարություն հրապարակելն ու տարածելը պետք է ոչ թե գնել, այլ՝ վաստակել: Քաղաքական գովազդի սահմանափակումները կգործեն այս տարվա նոյեմբերի 22-ից»,- գրում է աղբյուրը:
Ամերիկյան լատվամիջոցներն էլ գրում էն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում օրինակ Twitter-ի ղեկավարության նման որոշումն «անհեթեթ» են որակել:
«Նրանք հարյուրավոր միլիոն դոլարների շահույթից են հրաժարվում, սա շատ հիմա, անհեթեթ քայլ է՝ անարդար բաժանորդների նկատմամբ», - Թրամփի նախընտրական շտաբի հաղորդագրությունը մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները: