Բաթումում ընթանում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Նախորդում ռուսներին զիջելուց հետո մեր ընտրանին հաղթական մրցելույթ է ունեցել՝ 3:1 հաշվով պարտության մատնելով սլովենացիներին: Հաղթանակներ են տոնել Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, ոչ-ոքի են խաղացել Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը: 9 միավորով Հայաստանի տղամարդկանց ընտրանին երրորդ հորիզոնականում է: Նույնքան միավորով նրան են հաջորդում Անգլիայի և ՈՒկրաինայի հավաքականները: Ի դեպ, վերջինս զիջել է Ռուսաստանի ընտրանուն, որը 11 միավորով առաջին հորիզոնականում է: Երեկ մեր ընտրանին ուժերը չափում էր անգլիացիների հետ:
Վեցերորդ տուրում կանանց Հայաստանի ընտրանին մրցել է լատվիացիների հետ ու հաղթել 2,5:1,5 հաշվով: Մերոնցից մեկական միավոր են վաստակել Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը, տանուլ է տվել Սիրանուշ Ղուկասյանը: 8 միավորով մեր աղջիկները հինգերորդ հորիզոնականում են՝ կիսելով 4-8-րդ տեղերը: Երեկ մերոնց մրցակիցներն էին սերբուհիները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ