Մրցաշրջանի արդյունքներով «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսին վեցերորդ անգամ է արժանացել «Ոսկե գնդակ» խաղակոշիկին, որը տրվում է լավագույն գոլահարին։ Հետաքրքիր է, որ արգենտինացի ֆուտբոլային հրաշքը այս տիտղոսը վրա-վրա ստանում է երեքամյա փուլով, ապա տալիս դադար։ Այսպես՝ առաջին եռամյան եղել է 2009/2010-2012/2013, երկրորդը՝ 2016/2017-2018/2019 մրցաշրջաններում։ Անցած մրցաշրջանում Մեսին հեղինակել է 36 գոլ։ Նկատենք, որ այս մրցանակի քանակով երկրորդը իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն է, որը չորս անգամ է դարձել տիտղոսակիր։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ