Ասվածը վերաբերում է նոյեմբերի 9-ին «ՈՒեմբլի» հանրահայտ մարզադաշտում կայանալիք կանանց Անգլիայի ու Գերմանիայի ֆուտբոլային հավաքականների ընկերական խաղին. այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան։ Այսպիսով կսահմանվի հաճախելիության միանգամից երկու ռեկորդ։
Նախկինը, որ վերաբերում է կանանց ֆուտբոլին ու դարձյալ տեղի է ունեցել այս երկու ընտրանիների հանդիպմանը, հավասար է 45619 այցելուի։ Նկատենք, որ «ՈՒեմբլին» տեղավորում է 90 000 հանդիսական։ Ասել է թե՝ ռեկորդը գերազանցվում է կրկնակի չափով։ Սա՝ մեկ։ Երկրորդ. մեկ ֆուտբոլային խաղում Անգլիայում մինչ այժմ գրանցված ամենամեծ թիվը եղել է 80023 հանդիսատեսը։ Սույն փաստն արձանագրվել է լոնդոնյան 2012 թ. օլիմպիական խաղերի ժամանակ, երբ եզրափակչում մրցել են ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ընտրանիները։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ