Երևանը շարունակում է թաղված մնալ աղբի մեջ
24.09.2019 | 00:18
Նկարն արված է սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնական օրը, Երևանի սրտում՝ Ավ. Իսահակյանի արձանի մոտակայքում։ Մայրաքաղաքում աղբահանության հարցն այդպես էլ չի լուծվում։
Մոտ 20 օր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ աղբահանության խնդիրն արդեն լուծված է, ավելին, առաջիկա ամսում կտրուկ կբարելավվի: Փաստորեն, աղբահավաք մեքենաների, տեխնիկայի ձեռքբերումն արդյունքներ չի գրանցում, և Երևանը ինչպես թաղված էր աղբի մեջ, այդպես էլ շարունակում է մնալ։
Եվ գուցե պատահական չէր Անկախության տոնախմբությունները Գյումրի տեղափոխելը. հավանաբար իշխանությունները մտավախություն ունեին, որ տոնական միջոցառումներից ու մարդկանց կուտակումներից հետո Երևանում չէին կարող գլուխները բարձրացնել աղբի կույտերից։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ