ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խա­ղա­քար­տե­րը բաց­վում են

Խա­ղա­քար­տե­րը բաց­վում են
13.09.2019 | 00:26
Ե­րեկ մեկ­նար­կեց «Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և մյուս նախ­կին պաշ­տո­նյա­նե­րի» գոր­ծով ա­ռա­ջին դա­տա­կան նիս­տը։ Սա բա­վա­կան ու­շագ­րավ դա­տա­վա­րու­թյուն է լի­նե­լու։ Դա­տա­րա­նում լսե­լու են նախ­կին բարձ­րաս­տի­ճան կար­կա­ռուն գոր­ծիչ­նե­րի, ո­րոն­ցից ո­մանք, ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի, պատ­րաստ­վում են բա­ցա­հայտ խո­սե­լու ո­րոշ խն­դիր­նե­րի մա­սին։
Մաս­նա­վո­րա­պես, ըստ մեր աղ­բյու­րի, պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Սեյ­րան Օ­հա­նյա­նը իր շր­ջա­պա­տում ա­սել է, որ հար­մար ա­ռի­թի դեպ­քում, օ­րի­նակ, դա­տա­րա­նում, ա­սե­լու է, թե նախ­կին իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րի մեր­ձա­վոր շր­ջա­պա­տից ով է ժա­մա­նա­կին բա­ցա­հայտ ար­շավ սկ­սել իր ըն­տա­նի­քի դեմ, ով­քեր են ե­ղել նախ­կին իշ­խա­նու­թյան խառ­նա­կիչ­նե­րը։ Ի դեպ, ե­թե ա­կան­ջա­լուր լի­նենք տի­րա­ժա­վոր­վող լու­րե­րին, միայն նա չէ, որ հե­տաքր­քիր գաղտ­նա­զեր­ծում­նե­րով է հան­դես գա­լու։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5409

Մեկնաբանություններ