Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

«Սանիթեքը» աղբը ուզում էր տնից հանել

«Սանիթեքը» աղբը ուզում էր տնից հանել
31.07.2019 | 11:52

«Սանիթեք» ընկերությունը մտադիր էր մամուլի ասուլիս հրավիրել Վրաստանի մայրաքաղաքում, սակայն պլանները փոխվեցին՝ ասուլիսը Երևանում են անցկացնելու, թե ինչու՝ հայտարարությամբ են պարզաբանում․ «Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից և չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա օգոստոսի 2-ին ժամը 12:00, «Արմենիա Մարիոթ» հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում»: «Սանիթեքից» նաև պարզաբանում են, թե ինչու էին ասուլիսի համար ընտրել Թբիլիսին՝ երաշխիքներ չեն ունեցել, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ: Երևանի քաղաքապետարանում «Սանիթեքի»՝ Թբիլիսիում ասուլիս անցկացնելու մտադրության վերաբերյալ միայն ենթադրություններ ունեն: «Համենայնդեպս, ես տեղյակ չեմ այդպիսի խնդրի մասին, որ կարող է խոչընդոտել Երևանում ասուլիս տալը: Գուցե ավելի շատ խնդրին հնչեղություն տալ, գուցե ավելի շատ հալածյալի կերպար ստեղծելու մտադրություն կա»՝ ասել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:


Քաղաքապետարանից վստահեցնում են, թե որևէ տվյալ կամ դիմում չեն ներկայացրել իրավապահներին՝ աղբահանությունը թերի իրականացնող «Սանիթեքի» վերաբերյալ քրեական հետապնդում իրականացնելու համար: Ի՞նչ հետապնդման մասին է ակնարկում «Սանիթեքը», ընկերությունը որևէ պարզաբանում չի տալիս:


«Սանիթեքի»՝ Թբիլիսիում ասուլիս անցկացնելու մտադրությունը վրդովվեցրել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանը։ «Լույսի» ղեկավար Դավիթ Խաժակյանը կառավարության առջև ասուլիս էր հրավիրել։ Խաժակյանի կարծիքով՝ այդ նախաձեռնությունը կազդեր Երևանի հեղինակության վրա։ Ավագանու անդամին տարօրինակ էր թվացել, եթե «Սանիթեքը» ֆինանսական խնդիրներ ունի, ինչպես էր Թբիլիսիում ասուլիս հրավիրում՝ ապահովելով լրագրողների տեղափոխումն ու սնունդը․ «Թբիլիսիում մամուլի ասուլիս անցկացնելը այնքան էլ չի համապատասխանում մի կազմակերպության, ով ունի ֆինանսական խնդիրներ։ Առնվազն այդ գումարով կարելի էր մի քանի ավել աղբաման գնել և իրենց սեփական գրասենյակում անցկացնել այդ ասուլիսը»: Աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեքը» միայն այս տարի արդեն 7 անգամ տուգանվել է քաղաքապետարանի կողմից՝ ընդհանուր առմամբ 90 միլիոն դրամով։

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ