«Մանչեսթր Յունայթեդի» ազգությամբ իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մրցելույթները կշարունակի անգլիական ակումբի կազմում: The Telegraph-ի հավաստմամբ՝ դարպասապահը նոր պայմանագիր կկնքի մանչեսթրյան ակումբի հետ, համաձայն որի վաստակած շաբաթական գումարը կկազմի 375 հազար ֆունտ, տարեկան աշխատավարձը՝ 19,5 մլն: Սույնով դե Խեան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը: Գործարքն ավարտին կհասցվի, երբ ֆուտբոլիստն ու ամբողջ թիմը վերադառնան ԱՄՆ-ից: Հարկ համարենք մարզասերին հիշեցնել, որ 28-ամյա այս հրաշալի մարզիկը 2011 թվականից է հանդես գալիս «կարմիր սատանաների» կազմում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ