Տեխասում գտնվող Բեյլորի բժշկական քոլեջի բժիշկներն ու գիտնականները իմխլանտներ են հատնաբերել, որ կարող է վերականգնել տեսողությունը:
Life.ru կայքը գրում է՝ կատարված փորձարկումների արդյունքում 6 մարդու տեսողություն է հնարավոր եղել վերականգնել:
«Նոր իմպլանտների շնորհիվ տեսապատկերները փոխանցվում են անմիջապես գլխուղեղին: Դա երկար տարիների ուսումնասիրություններից հետո ենք կարողացել պարզել: Նախ պարզել ենք՝ ինչպես է գլխուղեղը կոդավորում տեսողական տեղեկատվությունը, ու հասակացել, որ մարդիկ, երբ մտածում են տեսողության մասին, ենթագիտակցորն այն կապում են աչքերին, սակայն աշխատանքի մեծ մասը կատարում է գլխուղեղը»,- նշել է փորձարկումների ղեկավարը:
Նա նաև ընդգծել է, որ իմպլանտները կարող են օգնել բնական լույսից զրկված մարդուն միայն այն դեպքում, երբ նա տեսողությունը կորցրել է: Ի ծնե կույրերի համար իմպլատները դրական ազդեցություն ունենալ չեն կարող, քանի որ կույր մարդկանց գլխուղեղի պատասխանատու հատվածը լիովին զարգացած չէ, հետևաբար տեսողական ինֆորմացիան գլխուղեղին չի կարող փոխանցվել: