ՈՒկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը երրորդ անգամ պաշտպանել է թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նրա մրցակիցը Թաիլանդը ներկայացնող Սարավուտ Թավորնհամին էր։ Դալլաքյանը մրցակցին հաղթել է տեխնիկական նոկաուտով, 10-րդ ռաունդում: Հայ բռնցքամարտիկն առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 2018 թվականի հունիսի 17-ին, պաշտպանել անցած տարվա դեկտեմբերի 15-ին: Եվ ահա՝ այս երրորդը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ