Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Արցախի ընտրանին հինգերորդն էր

Արցախի ընտրանին հինգերորդն էր
11.06.2019 | 01:25

Հունիսի 9-ին ավարտվեց ConIFA-ի՝ չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը, որին մասնակցում էին Արցախի, Արևմտյան Հայաստանի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Դոնեցկի, Սապմիի, Չամերիայի, Լուգանսկի, Հարավային Օսիայի և Պադանիայի թիմերը: Առաջնության գլխավոր խաղում Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում մրցել են Արևմտյան Հայաստանի ու Հարավային Օսիայի հավաքականները: Հաջողությունն ուղեկցել է օսերին, որոնք էլ հաղթել են նվազագույն առավելությամբ ու տիրացել առաջնության ոսկուն։ Արցախի ընտրանին ցույց է տվել հինգերորդ արդյունքը։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ