Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Սոկրատիս. Պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի

Սոկրատիս. Պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի
27.05.2019 | 12:24

Լոնդոնի «Արսենալ»-ի հույն պաշտպան Սոկրատիսի կարծիքով «Արսենալը» պետք է հաղթի Եվրոպայի լիգայում հանուն Մխիթարյանի: «Իհարկե, Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար: Մենք շատ տխուր ենք, և հիմա պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի: Պետք է մեր խաղը խաղանք և հավատանք, որ կարող ենք: Եթե մենք 100 տոկոսով նվիրվենք և հաջողությունը մեզ մի քիչ ժպտա, կհաղթենք»՝ ասել է Սոկրատիսը:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ