Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Արսենալը» հավաստիացումներ է պահանջում, որ Մխիթարյանի համար անվտանգ կլինի մեկնել Բաքու

«Արսենալը» հավաստիացումներ է պահանջում, որ Մխիթարյանի համար անվտանգ կլինի մեկնել Բաքու
11.05.2019 | 13:18

«Արսենալը» խիստ մտահոգված է, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է դուրս մնալ մայիսի 29-ին Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից, և ՈւԵԱՖԱ-ից հավաստիացումներ է պահանջում նրա մուտքի վիզայի և անվտանգության հետ կապված: «Մեր խաղացողների անվտանգությունը և ապահովությունը առանցքային կարևորություն ունեն մեզ համար», - հայտարարել է «Արսենալի» խոսնակը՝ հավելելով՝ մենք այժմ երաշխիքներ ենք սպասում ՈՒԵՖԱ-ից, որ Մխիթարյանի համար անվտանգ կլինի մեկնել Բաքու: Ակումբի խոսնակն ընդգծել է՝ եզրափակիչ խաղին Միկիի մասնակցությունը կարևոր է ոչ միայն նրա, այլև «Արսենալի» համար: «Առայժմ ընդունելի երաշխիքներ չեն տրամադրվել, և մենք հուսով ենք, որ ՈՒԵՖԱ-ն կարող է դրան արագորեն հասնել», - հայտարարել է նա: - Մենք, անշուշտ, խիստ մտահոգված ենք, որ խաղի անցկացման վայրի պատճառով Միկին կարող է դուրս մնալ Եվրոպական մեծ եզրափակիչ հանդիպումից»:


ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել էր, թե Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան անվտանգության ու մուտքի երաշխիքներ է տվել ՈՒԵՖԱ-ին Մխիթարյանի համար: Գործակալությունը պնդում է, թե ՈՒԵՖԱ-ից գրավոր հաղորդագրություն է ստացել, որում ասվում է. «Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ Մխիթարյանը Ադրբեջան այցելելու խնդիր չի ունենա, ձեռնարկվեն անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»: Ռուսական գործակալությունից, բացի արևմտյան որևէ աղբյուր այս լուրը առայժմ չի հաստատում: Հենրիխ Մխիթարյանը կիսաեզրափակիչում տարած հաղթանակից հետո Facebook-ի իր էջում լուսանկար էր հրապարակել՝ գրելով. «Մեկ թիմ, մեկ նպատակ: Եկեք հաղթենք Եվրոպա լիգայի այս եզրափակիչը»:


Հայաստանի հավաքականի ավագը Եվրոպայի լիգայի այս խաղաշրջանում 11 խաղի է մասնակցել և աչքի ընկել 3 գոլային փոխանցմամբ: Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կիսաեզրափակիչում «Արսենալի» հաղթանակն հաշիվն ամրապնդեց՝ Մխիթարյանից ստացած գնդակն ուղարկելով Վալենսիայի դարպասը: ՈՒԵՖԱ-ն Մխիթարյանի այս փոխանցումը դասել է Եվրոպայի լիգայի այս փուլի երեք լավագույնների շարքում․ ՈՒԵՖԱ-ի թվիթերյան էջում այն դրվել է քվեարկութան, որին Մխիթարյանից բացի մասնակցում են նաև «Չելսիից» Էդեն Ազարը և «Այնտրախտից» Միյատ Գաչինովիչը: «Մենք անշուշտ, մտահոգված ենք, որ խաղի անցկացման վայրի պատճառով Միկին կարող է չմասնակցել եզրափակիչ խաղին», - ավելի վաղ հայտարարել էր «Արսենալի» մամուլի խոսնակը: Մխիթարյանի մասնակցության հարցն այսօր քննարկում են առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցները․ BBC-ի, Skynews-ի մեկնաբանները հիշեցնում են 2015-ին՝ «Դորտմունդի Բորուսիայի» կազմում Մխիթարյանը չէր մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» դեմ հանդիպմանը Եվրոպայի լիգայի շրջանակներում, անցած տարի էլ չէր մասնակցել ադրբեջանական Ղարաբաղի հետ հանդիպմանը «Արսենալի» կազմում: Երկու դեպքում էլ մարզիչները հայտարարել էին, թե որոշումը կայացրել են անվտանգության նկատառումներով: «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել էր, թե Մխիթարյանը Ադրբեջան չի մեկնել, քանի որ զրկված է այդ երկիր մտնելու թույլտվությունից: Ղարաբաղի մարզիչ Գուրբան Գուրբանովն էլ պնդել էր՝ Մխիթարյանի բացակայությունը բխում էր բոլորի շահերից: «Չէի ուզի քաղաքականությունը խառնել սպորտին, սակայն, երբեմն անհնար է առանց դրա», - ասել էր ադրբեջանցի մարզիչն՝ անցած հոկտեմբերին:


Անդրադառնալով այս հայտարարություններին՝ բրիտանական լրատվամիջոցները հիշեցնում են Ղարաբաղյան խնդիրն ու փաստում, որ դրա պատճառով Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չունեն:

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ